Ագրեսիվ էին. Քաղաքագետները ՀՀԿ-ի տապալման պատճառների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.05.2026 | 21:52
«Առաջարկություն են արել», «Ասա` ով, եթե չասեցիր․․․». Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 21:48
Օվերչուկը զգուշացնում է՝ «Հայաստանը կարող է մաքսատուրքեր ստանալ», եթե որոշի միանալ ԵՄ-ին
22.05.2026 | 21:36
12-ամյա Լինա Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած
22.05.2026 | 21:30
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԲԱՆԱՎԵՃ․ Ինչպե՞ս կարող են երիտասարդները ճեղքել «հին դեմքերի» քաղաքական դաշտը
22.05.2026 | 21:13
Գյումրիի սրտում՝ ավելի հարմարավետ պայմաններով․ ՄՈԳՈ-ն տեղափոխվել է այլ հասցե
22.05.2026 | 21:07
Արթուր Օսիպյանը տեղափոխվել է հացադուլավորների համար նախատեսված խուց
22.05.2026 | 20:47
Գորիսում ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելու գործով հետախուզվում է քրեական հեղինակություն Արտեմ Դոռունցը. ՆԳՆ
22.05.2026 | 20:30
Կալուգացի օլիգարխ Սամվել Կարապետյանը չհերքեց, որ ՌԴ ԱԴԾ աշխատակից է եղել․ փորձեց հեգնել՝ սլաքներն ուղղել այլ տեղ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 20:15
Առաջատարը ԶՈՒ-ն է, Հայ առաքելական եկեղեցուց գոհ է հարցվածների 67 %-ը
22.05.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի ավտոտնակից ինչ-որ փաթեթ տարան իրավապահները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 19:47
Ռուսաստանը և՛ սպառնալիք, և՛ գործընկեր․ ինչ են ցույց տալիս IRI-ի հարցման արդյունքները
22.05.2026 | 19:33
Պարզ է` իր այն թիմակիցն է ինֆորմացիա փոխանցել, ում հետ մտերիմ է. Հակոբյանը` Թևանյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 19:25
SpaceX-ը չեղարկել է Starship հրթիռի արձակումը մեկնարկից 28 վայրկյան առաջ
22.05.2026 | 19:11
Նոր թվեր՝ IRI-ից․ ովքեր են առաջատարներն ընտրություններից երկու շաբաթ առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 19:06
IRI․ Հայաստանի բնակիչների 61%-ը կարծում է, որ երկիրը գնում է ճիշտ ուղղությամբ
Բոլորը

««Իմ քայլը» դաշինքի ձայները միայն Նիկոլ Փաշինյանի ձայներն են» ,-համոզված է քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը։

Ըստ նրա, դաշինքը պարզապես գաղափարախոսական որեւէ ուղղվածություն չունի, նրա հեղինակությունը թելադրված է միայն վարչապետի պաշտոնակատարի անձով:

«Դա վարչապետին կից մարդկանց խումբ է»,-ասում է քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը։

Ըստ նրա, հեղափոխությունն ավարտված է, իշխանությունը լեգիտիմ է, լեգիտիմ է նաեւ ընդդիմությունը։ Իսկ ինչո՞վ է պարոն Բադալյանը բացատրում Դաշնակցության դուրս մնալը խորհրդարանից։ Ըստ նրա, իրականում հայդատական գաղափարախոսությունը նախկինի նման ունի իր հինգ տոկոսը․ «Այս ընտրություններին մասնակցում էին «Սասնա ծռերը», որոնք ինչ-որ չափով նաեւ հայդատական էին՝ քուռ-արաքսյան հանրապետության ստեղծման գաղափարն էին առաջ տանում եւ փաստորեն հայդատական ընտրազանգվածը բաժանվեց երկու մասի՝ մեծ մասը՝ դաշնակներին, փոքր մասը՝ «Սասնա ծռերին»»։

Փոխարենը Հանրապետականի դուրս մնալը պարոն Բադալյանն ավելի շատ բացատրում է Վիգեն Սարգսյանի անձով։ Նա ծանրակշիռ քաղաքական գործիչ է, որն իր կերպարը մսխեց հեռուստաբանավեճի ժամանակ։

«Մեծ բանավեճի ժամանակ Վիգեն Սարգսյանը կերպարանափոխվեց, իր կերպարով հանդես գալու փոխարեն նա մտավ ուրիշի կերպարի մեջ, ուրիշ դեր սկսեց տանել, իսկ ֆալշը ընտրողն անմիջապես հասկանում է»,-համոզված է Արմեն Բադալյանը։

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը Հանրապետականի նախընտրական քարոզարշավը տապալված է համարում հենց ագրեսիվ ընդդիմադիր կեցվածքի պատճառով։

«ՀՀԿ-ն նախընտրական շրջանը շատ վատ օգտագործեց, ինքը չեղավ կոնստրուկտիվ ընդդիմություն, ինքը եղավ հարձակողական, բայց անիմաստ հարձակողական։ Ինքը կորցրեց սրանով»,-ասում է տիկին Խառատյանը։

Փոխարենը, ըստ նրա, արդեն հաղթանակած ՔՊ-ն չկարողացավ իր նախընտրական ցուցակում հաղթահարել Հանրապետականին բնորոշ մի քանի թերություններ․ «Չկարողացավ հաղթահարվել ազգակցական կապը, չկարողացավ հաղթահարվել քաղաքական նպատակահարմարությունը, չկարողացավ հաղթահարվել տարբեր կապերի ազդեցությունը, փողային կապերի, եթե կուզեք»։

Նոր խորհրդարանում փոքր ընդդիմության ներկայությունը ազգագրագետին մտահոգիչ չի թվում, ընդդիմությունը կարող է ձեւավորվել նույնիսկ «Իմ քայլը» խմբակցության ներսում

«Նույնիսկ ես կասեի քրեական իմաստով կարող է տեղի ունենալ այդ ընդդիմության ձեւավորվելը»,-ասում է ազգագրագետը։

Քաղաքագետ Կարեն Քոչարյանը «Իմ քայլը»  դաշինքի պատգամավոր դարձած ռեյտինգային թեկնածուներին առաջարկում է շատ չոգեւորվել իրենց տրված տասնյակ հազարավոր քվեներով, նա էլ է համոզված, որ դրանք հատկապես Նիկոլ Փաշինյանին տրված քվեներն են։

«Ինչ վերաբերվում ա պարծենալուն, որ ես էսքան եմ հավաքել, թող գնան նայեն մի տարի առաջ լիքը հանրապետականներ ինչքան էին հավաքել, էսօր ինչքան են հավաքել»,-ասում է Կարեն Քոչարյանը։

Քաղաքագետը համաձայն չէ վերլուծական շրջանակներում տարածված այն մտքի հետ, թե այս խորհրդարանում ընդդիմադիր ուժ չկա։ Պարզապես այդ ուժերը ագրեսիվ ընդդիմություն չեն լինի, ի տարբերություն արտախորհրդարանական Հանրապետականի։ Ի դեպ, անդրադառնալով նոր իշխանությունների օրոք սեփականության վերաբաշխման հնարավորությանը, պարոն Քոչարյանը հիշեց, թե 90-ականներին անձամբ իրենից ինչպես են խլել սեփականությունը․ «Եթե խոսում ենք վերաբաշխումից, ասում եմ՝ 95 թվականի սեպտեմբերին հայրս մահացավ, քառասունքը չլրացած Մանվելի ախպոր տղերքը եկան զենքը պահեցին վրես, ասեցին վաուչերները ստորագրի, նվիրի մեզ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մհեր Արշակյան