ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում տեղի ունեցավ Աբդուլազիզ Սաուդ ալ-Բաբտեյնի անվան արաբական մշակույթի կենտրոնի բացման արարողությունը: Կենտրոնի բացմանը ներկա էին ԵՊՀ ղեկավարությունը, ՀՀ-ում հավատարմագրված արաբական երկրների դեսպանները, ինչպես նաև արաբական երկրներում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպանները: Բացման խոսքով հանդես եկավ Արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը: Վերջինս շեշտեց, որ շատ բարձր է գնահատում արաբական երկրների հետ ունեցած գիտական …

