Քննարկվել են ջերմոցային տնտեսությունների զարգացման հեռանկարները

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր հրավիրել էր խորհրդակցություն փոքր և միջին ջերմոցային տնտեսությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Հանդիպման հիմնական նպատակն էր քննարկել ջերմոցային տնտեսությունների զարգացման հեռանկարները,  առկա խնդիրները և դրանց լուծման հնարավոր ուղիները:

Առանցքային թեմաներից մեկը վերաբերում էր ներմուծվող լոլիկի որակի վերահսկողությանը և իրացմանը տեղական շուկայում: Այս համատեքստում Գեղամ Գևորգյանը տեղեկացրել է, որ անվտանգության նկատառումով ներմուծվող գյուղմթերքի նկատմամբ սահմանվել է խստացված հսկողություն, հատուկ ուսումնասիրություններ են իրականացվել ներմուծվող լոլիկի համապատասխանությունը ընդունված չափանիշներին ստուգելու նպատակով:

Այնուհետև ջերմոցատերերը ներկայացրել են իրենց մտահոգող խնդիրները, որոնք հիմնականում վերաբերում էին տեղական արտադրանքի մրցունակության բարձրացմանը,  որպեսզի ներկրվող գյուղմթերքի նկատմամբ տեղականը չհայտնվի ոչ շահեկան վիճակում: Առանձին անդրադարձ է կատարվել ներմուծման իրավական մեխանիզմների կարգավորմանը, տեղական գյուղմթերքի ինքնարժեքի նվազեցմանն ու իրացման հնարավորությունների ընդլայնմանը: Հնչել են մի շարք առաջարկներ ոլորտի բարելավման և կարգավորման ուղղությամբ:

Քննարկվել են նաև ջերմատներում այլընտրանքային մշակաբույսերի մշակման կազմակերպման, արևային էներգիայի օգտագործման համակարգերի ներդրման հնարավորությունները:

Գեղամ Գևորգյանը պատրաստակամություն է հայտնել ցանկացած ձևաչափով համագործակցել ոլորտի ներկայացուցիչների հետ, օպերատիվ արձագանքել բոլոր խնդիրներին և ուսումնասիրել բոլոր առաջարկները, որոնք կնպաստեն ոլորտի զարգացմանն ու վերահսկողական գործառույթների առավել արդյունավետ իրականացմանը: