Մինսկում այսօր կայացել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը։ Ալեքսանդր Լուկաշենկոն ողջունել է Արմեն Սարգսյանի այցը Մինսկ՝ նշելով, որ ուրախ է Մյունխենի անվտանգության համաժողովի Հիմնական խմբի հանդիպման շրջանակում հյուրընկալել Հայաստանի իր գործընկերոջը։ «Լավ է, որ եկել եք Բելառուս: Վաղը մենք կարևոր միջոցառում ունենք անվտանգության հարցերի վերաբերյալ, որը տեղի …

