ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը պահանջում է բոլոր կողմերի ջանքերը. Նիկոլ Փաշինյան
Քաղաքականություն
14.12.2018 | 18:14ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր առաջնահերթությունը. այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր առաջնահերթությունը: Մենք կշարունակենք խաղաղ գործընթացը՝ ի բարօրություն տարածաշրջանի խաղաղության և անվտանգության: Կարգավորումը պահանջում է բոլոր կողմերի ջանքերը»,- գրել է Փաշինյանը: