Մինսկը Երևանին առաջարկել է իր «Պոլոնեզ» համալիրները, բայց Երևանը հրաժարվել է. Լուկաշենկո

Լուրեր

18.10.2026 | 20:17
«Մեր նպատակը նոր խոստումներ տալը չէ, այլ ստանձնած պարտավորությունները կատարելը»․ Մաթևոսյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 20:00
Եթե ԱԲ-ն որոշի՝ Մարդն ավելորդ է․ Տերմինատորի սցենարը կարո՞ղ է իրականություն դառնալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:47
«Մեզ համար մեծ պատիվ է միանալ Հայաստանին»․ Կոլումբիայի ներկայացուցիչը՝ COP17-ում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:32
«Աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում Երևանի համաժողովը հույս է ներշնչում»․ Շոմակեր. ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:05
Աշխարհը միջազգային հարաբերությունների նշանակալի փոփոխությունների փուլում է․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:54
Սպասելու ժամանակ չունենք․ Նիկոլ Փաշինյանը՝ COP17-ի բացման արարողությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:27
COP17-ի պաշտոնական բացման արարողությունը․ ՈւՂԻՂ
18.10.2026 | 18:22
Քաղաքացին մոլորվել է «Հրեշտակների ձոր» տանող ճանապարհին․ նրան հայտնաբերել են
18.10.2026 | 17:42
Ռուբիոն հերքել է Starlink-ի աշխատանքի միտումնավոր դանդաղեցման մասին մեղադրանքները
18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
Բոլորը

Բելառուսը Հայաստանին առաջարկել է վաճառել իր «Պոլոնեզ» զենիթահրթիռային համալիրները, որոնք գնել է Ադրբեջանը, սակայն Երևանը հրաժարվել է: Interfax.by-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

«Այո՛, ադրբեջանցիները մեզ համար օտար չեն, բայց մենք հայերի հետ միշտ միասին ենք եղել: Եվ պետք չէ մեզ քննադատել, որ Ադրբեջանին զենք ենք վաճատռում: Եվ ինչի՞ համար են քննադատում. հրթիռային համալիրի… Երբ մենք ստացանք «Պոլոնեզ» համալիրները, փորձարկումներին հրավիրեցինք և՛ հայերին, և՛ ադրբեջանցիներին, և՛ ռուսաստանցիներին»,- ասել է Բելառուսի նախագահը:

Նրա խոսքով՝ փորձարկումների ժամանակ ադրբեջանական կողմը համոզվեց այդ սպառազինության բարձր ճշգրտության հարցում և խնդրեց վաճառել:

«Իսկ մենք պետք է վերադարձնենք վարկը, մեզ չինացիները դրա համար վարկ են տվել… Ես Ադրբեջանին առաջարկեցի՝ լա՛վ, ես կվաճառեմ ձեզ համալիրը, իսկ հայերին ասացի՝ պատրաստ եմ ձեզ նույնպես նման համալիրներ մատակարարել: Հայերը հրաժարվեցին՝ ասելով, որ ռուսական «Իսկանդեր» ունեն»,- հավելել է Լուկաշենկոն:

Նա նաև հիշեցրել է, որ Ադրբեջանի հետ սպառազինության առքուվաճառքի առումով Բելառուսը «չորրորդ-հինգերորդ տեղում է», իսկ առաջին տեղում, Լուկաշենկոյի տվյալներով, Ռուսաստանն է: