Մինչև 1994 թվականը՝ Աղձք գյուղի մշակույթի տան աշխատանքների դադարեցումը, այստեղ համերգ դիտելու, խմբակներում սովորելու էին գալիս հարևան Օրգով, Ագարակ և Ուջան գյուղերի բնակիչները։ Թեև շենքը կանգուն է, գույքը գրեթե բացակայում է, դահլիճում մնացել են միայն նստարանները։ Մշակույթի տան գեղարվեստական մասի նախկին ղեկավար Թամարա Խաչատրյանի ականջին դեռ հնչում է կիթառի ու դաշնամուրի ձայնը․ «Տարբեր խմբակներ կային՝ …

