Աշխատանքային այցով Բելառուսի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 30-ին այցելել է Բելառուսի ազգային ակադեմիա։ Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ առաջին անգամ Բելառուսի ԳԱԱ այցելել է երիտասարդ տարիքում՝ 1976 թվականին, երբ մասնակցել է ֆիզիկայի գծով միջազգային կոնֆերանսի աշխատանքներին։ Նախագահի խոսքով՝ մեր երկրների գիտությունների ակադեմիաների միջև բարեկամությունն ու համագործակցությունն ունեն հսկայական արժեք։ Բելառուսի ազգային …

