Պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները 2018 թվականի ընթացքում մաքսային իրավախախտման 126 դեպք են կանխել, որից 70-ով քրեական գործեր են հարուցվել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին, տեղի ունեցած ասուլիսում հայտնեց ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Վարդան Վարդանյանը: Ըստ նրա՝ թմրամիջոցների և հոգեմետ միջոցների մաքսանենգության աննախադեպ խմբաքանակ է հայտնաբերվել: «Հանցագործները փորձել են Հայաստան …

