Կառավարության նպատակներից մեկը տնտեսական հեղափոխության իրականացումն ու այս առումով «ՆերՈՒԺ»-ը կարևոր հանգրվաններից մեկը կլինի. Տիգրան Ավինյան

Լուրեր

14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
Բոլորը

Դեկտեմբերի 16-ին փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը մասնակցեց «ՆերՈՒԺ» ծրագրի մեկնարկի արարողությանը։

Իր խոսքում նա ասաց, որ 2018թ․ Հայաստանի համար հիմնարար փոփոխությունների, նոր սկզբի ու մեծ հույսերի տարի էր։ Գարնանը տեղի ունեցած ժողովրդական, թավշյա հեղափոխությունից և օրեր առաջ երկրի անկախ պատմության ընթացքում ամենաթափանցիկ, ազատ ու արդար ընտրությունների անցկացումից հետո յուրահատուկ հնարավորություն է ստեղծվել կերտելու հայության նվիրական իղձերի ու սպասումների պետությունը՝ կառուցել հզոր, առաջադեմ և զարգացած Հայաստան։

Տիգրան Ավինյանը նշեց, որ կառավարության հիմնական նպատակներից մեկը տնտեսական հեղափոխության իրականացումն է։ Ագրարային և հանքարդյունաբերող տնտեսությամբ Հայաստանը պետք է վերածվի բարձր տեխնոլոգիական արտադրանք արտահանող, միջազգային շուկայում մրցունակ և աշխարհում հավելյալ արժեք ստեղծող երկրի։ Այս վերափոխման գործընթացը հեշտ չի լինելու և ճանապարհին բազմաթիվ դժվարություններ ու մարտահրավերներ պետք է հաղթահարել, սակայն, ինչպես հեղափոխության օրերին, այնպես էլ հիմա, հաջողությունից բացի այլ արդյունք չի ընդունվելու։ Նշված նպատակներին հասնելու համար պետք է փնտրել ոչ ստանդարտ լուծումներ, ստեղծագործ մոտեցումներ ցուցաբերել և ներգրավել ոչ միայն Հայաստանի բնակիչների տաղանդն ու եռանդը, այլև աշխարհափյուռ հայության ներուժը։ Այս առումով «ՆերՈՒԺ»-ը համայն հայության փորձը, գիտելիքները և կարողությունները համախմբելու գործում կարևոր հանգրվաններից մեկը կլինի։

Փոխվարչապետի պաշտոնակատարը հավելեց, որ անցած տասնամյակների ընթացքում Հայաստանը լքել են հարյուր հազարավոր մարդիկ, երկիրը զրկվել է իր գիտնականների, գործարարների, տարբեր ոլորտների որակյալ մասնագետների մի զգալի մասից։ Իսկ Սփյուռքի հետ հարաբերություններում նախկին կառավարությունները հանդես են եկել հիմնականում փող խնդրողի դերում՝ փոխարեն ոչինչ չառաջարկելով։  «ՆերՈՒԺ»-ը կոտրում է այս միակողմանի հարաբերության սկզբունքը  և հիմք դնում Հայաստան-Սփյուռք նոր որակի համագործակցության։ Առաջին անգամ Հայաստանն է առաջարկում ֆինանսական հնարավորություններ, մասնագիտական ուսուցում և լայն գործընկերային ցանց ստանալու հնարավորություն Ավստրալիայից մինչև Նիդեռլանդներ, ԱՄՆ-ից մինչև Չինաստան տարածքում սփռված 27 երկրների 71 ստարտափներին։ Առաջին անգամ արտասահմանում բնակվող մեր հայրենակիցները Հայաստան են գալիս ոչ միայն արյան կանչով կամ զբոսաշրջության նպատակով, այլ այն պատճառով, որ հայրենիքը նրանց հնարավորություն է տալիս իրենց բիզնեսը զարգացնել, նոր գաղափարներ առաջարկել ու մեծ հաջողությունների հասնել։

Տիգրան Ավինյանը ընդգծեց, որ պատմության ընթացքում հայերը և Հայաստանը եղել են նորարությունների, գիտական առաջընթացի և ստեղծագործ լուծումների առաջնագծում։ Ժամանակակից աշխարհում որևէ երկիր չի կարող հասնել կայուն զարգացման բարձր մակարդակի առանց գիտելիքների և տեխնոլոգիաների ու մարդկային կապիտալի զարգացման, և կառավարությունն առավելագույնս նպաստելու է նորարարական գաղափարների ու նախաձեռնությունների իրականացմանը։

Ամփոփելով ելույթը, Տիգրան Ավինյանը ասաց, որ գալիք օրերի ընթացքում մասնակիցները կծանոթանան Հայաստանի ստարտափային էկոհամակարգին, նրա յուրահատկություններին և առկա հնարավորություններին, քննարկումներ կունենան իրենց ոլորտում հաջողությունների հասած մասնագետների հետ և կծանոթանան բազում հաջողակ ստարտափերների հետ։ Նա կոչ արեց առավելագույնս օգտագործել ընձեռնված հնարավորությունը և անկախ մրցանակաբաշխության վերջնական արդյունքներից՝ դիտարկել Հայաստանը  որպես իրենց ստարտափի զարգացման հիմնական կայան, քանի որ մոտ ապագայում Հայաստանը զարմացնելու է ամբողջ աշխարհին գիտատեխնոլոգիական ձեռքբերումներով և համարձակ գաղափարներով։