Նախորդ իշխանության ժամանակ ճամպրուկներով գումար են տարել Բաղրամյան 26. ԱԱԾ տնօրենը՝ իրականացված գործողության մասին

Լուրեր

12.11.2026 | 15:02
Մենք ծանոթ էինք Արմեն Գրիգորյանի դիրքորոշմանը. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:55
ԱԺ-ում հիշեցին երեխաների նկատմամբ սեռական բռնության համար դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանին
12.11.2026 | 14:48
Հիմա անհրաժեշտ է վերանորոգել մեր երկրների միջև երկաթուղին և բացել սահմանները. Փաշինյանը՝ թուրք լրագրողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:41
ԱՄՆ-ն առաջարկում է Եվրոպայի «անվտանգության ճարտարապետությունը» քննարկել Ուկրաինայում պատերազմի դադարեցման պայմանների հետ զուգահեռ․ Axios
12.11.2026 | 14:30
«Եղեգնաձորում որևէ քաղաքական ուժի հետ գործարքի չենք գնացել և կոալիցիա չենք կազմել»․ «Հանրապետություն»
12.11.2026 | 14:22
Պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայություններից օգտվողներն ավելի խիստ քրեական պատժի կենթարկվեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:14
19-ամյա Միրա Անդրեևան ուշագրավ ցուցանիշ է գրանցել Ամփոփիչ մրցաշարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:06
Մեսրոպ Մանուկյանի` «Կթքեմ վրեդ, այ համբալ» արտահայտությունը դարձել է ԱԺ էթիկայի հանձնաժողովի քննության առարկա
12.11.2026 | 14:03
Մատվիենկոն հայտարարել է, թե ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում «Հայաստանը շատ բան կկորցնի»
12.11.2026 | 13:55
Լևոն Քոչարյանի օգնականը դատի է տվել Ազգային ժողովի աշխատակազմին․ պահանջում է թույլատրել իր մուտքը խորհրդարան
12.11.2026 | 13:48
Ուսման Նուրմագոմեդովը հարձակվել է UFC նախկին չեմպիոն Մերաբ Դվալիշվիլիի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:40
Գրեթե ամբողջությամբ կարդացել եմ Արմեն Գրիգորյանի հոդվածը. Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:36
«Իմ փորձով ուզում եմ ցույց տալ, որ հոգեկան խնդիր ունեցող մարդը կարող է լիարժեք կյանքով ապրել»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:32
ԱԺ էթիկայի հանձնաժողովը դարձյալ նիստ է գումարել
12.11.2026 | 13:25
Խնամքի և բուժման ինչ ծրագրեր կան ՀՀ-ում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի համար․ մանրամասներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունիսի 7-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հայտարարել էր, որ գործարարներն իրեն խոստովանել են՝ նախորդ իշխանության ժամանակ ճամպրուկներով գումար են տարել Բաղրամյան 26։ Արդյոք Ազգային անվտանգության ծառայությունը հարուցե՞լ է քրեական գործ, ստուգվե՞լ է, այդ տեղեկության տակ թաքնվա՞ծ են փաստեր, թե՝ ոչ։

Factor.am-ի հարցին պատասխանում է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը․ «Հայտարարության հիման վրա քրեական գործ հարուցել չի լինում։ Վարչապետը հայտարարություն է արել, որի վերաբերյալ մենք կատարում ենք քննություն։ Ազգային անվտանգության ծառայությունը մշտապես նման բաներ է ստուգում։ Մենք կատարում ենք համապատասխան գործողություններ, որոնք վարչապետի հայտարարության հետ կապված չեն։ Հունիսի 7-ից առաջ մեր կառույցն արդեն ահագին մարդ էր բռնել, ստուգել, եկեք չկառչենք էլի բառերից։ Հենց լինի մի փաստ, որը կհիմնավորի այս կամ այն պաշտոնյայի ներգրավվածությունը ցանկացած կոռուպցիոն սխեմայի մեջ, անմիջապես տրվելու է իրավական գնահատական։ Ես որևէ կաշկանդվածություն չունեմ, ով օրենքը խախտեց, պատասխան է տալու։ Եկեք ամեն հայտարարություն չմեկնաբանեմ, ճիշտ չեմ գտնում մեկնաբանել քաղաքական գործիչների հայտարարությունը»։

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը դեմ է լյուստրացիային, պետք չէ բացահայտել ԱԱԾ փաստաթղթերը․ «Դա բացառվում է, չի կարող լինել, որովհետև դրա անհրաժեշտությունը չկա։ Էս երկիրը չի փոխվել, էս երկիրը Հայաստանի Հանրապետությունն է»։

Կաթողիկոսի և եկեղեցու անվտանգությունն ապահովելու առումով ԱԱԾ-ն այս պահին անելիք չունի․ «Երբ անելիք ունենանք՝ մենք կխառնվենք»: Ինչպես հայտնի է, այսօր Էջմիածնում կաթողիկոսի կողմնակիցների ու հակառակորդների միջև բախում է տեղի ունեցել։ ԱԱԾ տնօրենը դատապարտում է ցանկացած բռնություն ու հույս Է հայտնում, որ եկեղեցին ինքնուրույն կկարողանա խնդիրը լուծել:

«Եկեղեցին մեր բարձրագույն արժեքներից մեկն է, որը պետք է պահենք պահպանենք: Եկեղեցին և պետությունը Հայաստանի Հանրապետությունում տարանջատված են, և մենք իրավասություն չունենք խառվելու եկեղեցու գործերին: Մենք կարող ենք ապահովել միայն եկեղեցու և եկեղեցական ծառայողների անվտանգությունը»,- ասաց Վանեցյանը։

Իսկ Սերժ Սարգսյանի եղբոր բնակարանից հայտնաբերված նկարները պատկանում են Մարտիրոս Սարյանի վրձնին։ Սա հաստատվել է փորձաքննությամբ։

Հիշեցնենք որ ԱԱԾ-ն հաղորդում է ստացել, որ դեռևս 2013 թվականին Նարեկ Սարգսյանը, չարաշահելով նկարիչ Մարտիրոս Սարյանի ժառանգներից մեկի վստահությունը, նրանից վերցրել է նկարչի 14 գծանկարները, իսկ հետո, անտեսելով տուժողի բազմաթիվ պահանջները, հրաժարվել էր վերադարձնել դրանք։

ԱԱԾ աշխատակիցները հուլիսի 4-ին խուզարկություն են կատարել Նարեկ Սարգսյանի հաշվառման վայրում, որտեղից հայտնաբերվել են նկարներ, ինչպես նաև 115 000 ԱՄՆ դոլար, 27 000 եվրո, թանկարժեք ժամացույցներ, բազմաթիվ ոսկյա մետաղադրամներ և զարդեր, որոնց ձեռքբերման հանգամանքների օրինականությունը ստուգվելու է քրեական գործի վարույթի շրջանակներում: