Գյումրիի 2019թ. բյուջեն կլինի 3 մլրդ 587 մլն 973 հազար դրամ. բուռն քննարկում և վեճ հանրային քննարկմանը

Լուրեր

06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
Բոլորը

Գյումրիի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցավ քաղաքի գլխավոր ֆինանսական փաստաթղթի՝ 2019 թվականի բյուջեի նախագծի հանրային բաց լսում և քննարկում: Մասնակցում էին ավագանու մի քանի անդամներ, ինչպես նաև քաղհասարակության մի շարք ներկայացուցիչներ: Ըստ նախագծի՝ 2019 թվականին Գյումրիի բյուջեն կլինի  3 մլրդ 587 մլն 973 հազար դրամ, որից 2 մլրդ 150 մլն 507 հազար դրամը կհատկացվի ՀՀ պետական բյուջեից. 2017թ. պետական դոտացիան կազմում էր շուրջ 1 մլրդ 968 մլն 669 հազար դրամ:

Քաղաքապետ Սամվել Բալասանյանը բյուջեն որակեց զարգացող՝ նշելով, որ վարկային ծրագրերը ևս շարունակվելու են: Հենց պետական դոտացիայի ավելացումն էլ  բուռն քննարկում առաջացրեց ներկաների շրջանում: Ինչի՞ հաշվին է ավելացել պետական ֆինանսավորումը՝ քաղաքի բնակչության թվի աճի՞, թե՞ այլ եղանակով:

Գյումրու քաղաքապետարանի ֆինանսատնտեսական բաժնի պետ Լենա Ջիլավյանը նշեց, որ կա հատուկ բանաձև, որով Ֆինանսների նախարարությունը հաշվում է և տրամադրում է դոտացիան:

«Կա հատուկ բանաձև, որով հաշվի են առնվում գույքահարկի, հողի հարկի մուտքերը, մեզ մոտ դրանք բավական բարձր են: Հաշվի է առնվում նաև բնակչության թիվը: Իրենք այդ բանաձևով հաշվարկ են անում և դոտացիա հատկացնում: Բանաձևը հայտնի չէ, ոչ մի համայնքի չեն ասում: Ֆինանսների նախարարությունում է հաշվարկը կատարվում, բանաձևը մեզ չեն տալիս»,- ասաց Լենա Ջիլավյանը:

Այս հատուկ բանաձևի փնտրտուքի շուրջ նույնպես բավական բուռն քննարկում ծավալվեց քաղաքապետ Սամվել Բալասանյանի, հանրային լսման մասնակից, ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Կարեն Պետրոսյանի և Լենա Ջիլավյանի միջև: Սակայն հաշվարկի հատուկ բանաձևն այդպես էլ չգտան: Արդյունքում Սամվել Բալասանյանի և Կարեն Պետրոսյանի միջև քննարկումը վերածվեց իսկական լեզվակռվի ու վեճի: Սամվել Բալասանյանը կոչ արեց կառուցողական քննարկումը շոուի չվերածել և շտապեց քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյան հետ հանդիպման:

Գյումրու 2019թ. բյուջեի նախագիծը կհաստատվի արդեն հունվարին կայանալիք ավագանու նիստում։

Համեմատության համար նշենք, որ Գյումրիի 2017թ. բյուջեն կազմում էր 3 մլրդ 73 մլն 336 հազար դրամ, իսկ 2018 թվականին՝ 3 մլրդ 357 մլն 33 հազար դրամ: 2019 թվականին բյուջեի որոշակի աճ կլինի, որը պայմանավորված է նաև պետական ֆինանսավորման ավելացմամբ:

Հայաստանի անհամաչափ զարգացման պատկերը կարելի է տեսնել նաև քաղաքների բյուջեներն ու եկամուտները համեմատելիս: Օրինակ՝ Երևանի 2018 թվականի բյուջեն 80 միլիարդ 189 միլիոն 969 հազար դրամ էր, որից 4 մլրդ 265 մլն 882 մլն դրամը հատկացվել է միայն հանգստի, կրոնի, մշակույթի ոլորտին: Մինչդեռ Գյումրու ամբողջ բյուջեն նույնիսկ 4 մլրդ դրամի չի հասնում: Այստեղ, իհարկե, տարբերությունը հսկայական է:

 

Անի Սահակյան