«Մատենադարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը նոր նախագահ ունի: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը: «Մեր օրերի լավագույն գիտնականներից Լևոն Աբրահամյանը քիչ առաջ ընտրվեց «Մատենադարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ։ Լավագույն փոփոխությունները շարունակվում են»,- գրել է Հարությունյանը:

