Ազգային ժողովի նախագահ, ՀՀԿ-ական Արա Բաբլոյանը չի մասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Այս մասին Բաբլոյանն ասաց այսօր՝ նոյեմբերի 7-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում: «Հիմա պետք է ավելի երիտասարդ, բայց միաժամանակ փորձառություն ունեցող և բանիմաց մարդիկ մասնակցեն ընտրություններին: Կարծում եմ, որ նրանք առկա են»,- հավելեց նա: Լրագրողների հարցին ի պատասխան՝ Արա Բաբլոյանը վստահեցրեց, որ ԱԺ ընտրություններին չի …

