Րոպեներ առաջ Ազգային ժողովի նիստերի դահլիճում ընդմիջվեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստը, որը վարում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Լրագրողների հետ զրույցում խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն ասաց, որ քննարկել են արտաքին և ներքին քաղաքականությանը վերաբերող, պատգամավորներին հետաքրքրող հարցեր, եղել է նաև կարծիքների փոխանակում: «Քննարկվել է նաև գալիք աշխատանքերի տրամաբանությունը: Անվանենք սա մտքերի փոխանակում»,-ասաց Ալեն Սիմոնյանը: …

