«Շատ վատ է, որ իշխանությունն ունենում է լծակ ընդդիմության վրա». Մանե Թանդիլյանը՝ «Իմ քայլը»-ԲՀԿ հնարավոր հուշագրի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը Factor.am-ի հետ զրույցում «նոնսենս» համարեց «Իմ քայլը»-ԲՀԿ համագործակցության հնարավոր հուշագրի ստորագրումը: Նշենք, որ այդ մասին տեղեկություն է շրջանառվում մամուլում:

«Բավական հետաքրքիր է տեսնել, թե ինչպես է հուշագիր ստորագրած ուժը դիրքավորվելու որպես ընդդիմադիր, և «Իմ քայլն» էլ ընտրելու է այդ անհասկանալի իրավիճակում ընդդիմադիր փոխխոսնակ»,- տարակուսանք հայտնեց Թանդիլյանը՝ նշելով, որ ինքը ևս լսել է հնարավոր հուշագրի մասին խոսակցություններ:

«Ես շատ կուզենամ, որ ընդդիմադիր դաշտը չշարունակվի ապականվել, որովհետև դա ուղղակի նոնսենս է. կա՛մ դու կոալիցիայի մեջ ես և իշխանություն ես, կա՛մ կոալիցիայի մեջ չես և ընդդիմություն ես: Փոխխոսնակի պաշտոնի համար չկազմել կոալիցիա կամ ինչ-որ աղավաղված պրոցեսներ ներկայացնել հանրությանը: Ես կարծում եմ՝ պետք է հրաժարվել քայլերից, որոնք բնորոշ էին ՀՀԿ-ի իշխանությանը»,- նշեց Թանդիլյանը:

Նրա խոսքով՝ այդ պարագայում թուլանալու է ընդդիմությունը. «Շատ վատ է, որ իշխանությունն ունենում է լծակ ընդդիմության վրա»:

Հակադարձելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե սկզբունքն այն է, որ ընդդիմությունից ԱԺ փոխնախագահ ընտրվի ամենաշատ ձայներ հավաքած ուժի ներկայացուցիչը, ինչն այսօր գրեթե կրկնել է նաև ԱԺ նախագահի թեկնածու Արարատ Միրզոյանը, «Լուսավոր Հայաստանի» թեկնածու Մանե Թանդիլյանն ասաց. «Սահմանադրությունը թույլ է տալիս ընդդիմադիր պատգամավորին ընտրել որպես ընդդիմադիր ուժի փոխխոսնակ, և այստեղ չի նշվում, որ անպայման դա պետք է լինի հաջորդ խոշոր ուժը: Պետք է հիասթափեցնեմ Նիկոլ Փաշինյանին և իմ գործընկերներին, որ այդ սկզբունքը, ըստ էության, հնարածին սկզբունք է, որը կարելի է, իհարկե, որդեգրել և փաթեթավորել սեփական ընտրությունը, բայց պետք է բոլորս հասկանանք, որ մեր ժողովուրդն ընտրել է իշխանություն, որը պետք է ինքն ընտրի ընդդիմադիր փոխխոսնակ: Ժողովուրդն իրենց է լիազորել, որ ընտրեն ընդդիմադիր փոխխոսնակ»:

Մանե Թանդիլյանի խոսքով՝ ինքը շատ կցանկանա, որ «Իմ քայլի» իր գործընկերները «չգնան ՀՀԿ-ի հետքերով ու այդ փաթեթավորումները չներկայացնեն», քանի որ իրենք են կատարելու ընտրություն և իրենք են որոշելու, թե ընդդիմադիր թեկնածուներից ով է լինելու փոխխոսնակ:

Հարցին, թե ինչպե՞ս է քննադատելու իշխանությանը, երբ ընդամենը մեկ ամիս առաջ ինքն էր այդ իշխանության կազմում, Թանդիլյանն ասաց, որ պաշտոնավարել է 6 ամիս, այդ ընթացքում ականատես է եղել բազմաթիվ վրիպումների, բացթողումների և սխալների, որոնց մասին խոսելն անհրաժեշտ է:

«Եվ մենք դա անելու ենք ամենայն պատվով, որովհետև դրանց մասին լռելն անթույլատրելի է, և միայն բարձրաձայնելն է բերելու որակական և դրական լուծումների: Պետք է ասել, որ կառավարությանն անհրաժեշտ էր տալ ժամանակ, և այդ ժամանակը արդեն բավարար էր»,- նշեց նախկին նախարարը:

 

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Մարինե Խառատյան