Ինչպես հայտնի է, 2017 թվականից քաղաքացիների եկամուտներից ամսական 1000-ական դրոշմանիշային վճար է հատկացվում զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: Այդ գումարը քաղաքացիների աշխատավարձերից պահում ու վճարում է գործատուն: Այն քաղաքացիները, որոնք աշխատանքային կամ ծառայությունների մատուցման պայմանագրով աշխատում են մեկից ավելի գործատուի մոտ, և նրանց աշխատավարձից նախորդ տարվա ընթացքում գանձվել է հավելյալ դրոշմանիշային վճար, ապա վերջիններս, համաձայն «Հայաստանի Հանրապետության …