Ս. թ. փետրվարի 16-ին, ժամը 19:00-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտը կհյուրընկալի աշխարհահռչակ լեհ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկուն և տիկնոջը՝ Էլժբիետա Պենդերեցկային: Անվանի երաժիշտը Հայաստանում է իր 85-ամյակին նվիրված փառատոնի շրջանակում: Թանգարանում կկայանա «Պենդերեցկու օրերը Հայաստանում» փառատոնի չորրորդ համերգը՝ «Պենդերեցկու գործիքային-կամերային երաժշտության երեկո»: Ծրագրում. Սոնատ թիվ 2 ջութակի և դաշնամուրի համար, Մարթա Կովալչուկ /ջութակ/, Սոմի Կիմ /դաշնամուր/, Լարային կվարտետ …