Վարչապետի աշխատակազմին ամրացված երկու Toyota-ներ հետ կվերցնեն
ՀՀ վարչապետի աշխատակազմին ամրացված երկու ավտոմեքենա հետ կվերցվի և կփոխանցվի ՀՀ պետական վերահսկողական ծառայությանն ու ՀՀ Արագածոտնի մարզպետարանին: Որոշումն ընդունվել է կառավարության հունվարի 17-ի նիստում:
Նշենք, որ խոսքը 2006թ. արտադրության «Toyota Prado»-ի և 2012թ. արտադրության «Toyota LC»-ի մասին է. առաջինը կհատկացվի Արագածոտնի մարզպետարանին, երկրորդը՝ Պետական վերահսկողության ծառայությանը:
Որոշման հիմնավորման համաձայն՝ սա արվում է՝ Պետական վերահսկողական ծառայության և Արագածոտնի մարզպետարանի բնականոն աշխատանքային ռեժիմն ապահովելու նպատակով: