ՀՀ պաշտպանության նախարարությունը մտահոգությամբ հայտարարում է, որ վերջին շրջանում արձանագրվել են դեպքեր, երբ որոշ կազմակերպություններ, իրենց գործունեությունը ծավալելու ընթացքում, ձևաթղթերում, առանձին դեպքերում նաև գովազդում օգտագործում են ՀՀ զինված ուժերի զինանշանը, կամ զինանշանի նմանակված տարբերակը: ՀՀ պաշտպանության նախարարությունն անթույլատրելի է համարում ՀՀ զինված ուժերի զինանշանի, տարբերանշանների կամ դրանց շփոթության աստիճանի նմանությամբ պատկերների, այդ թվում՝ գունային առումներով, …

