Ժամացույցներ, թանկ կոնյակներ, ծաղկեփնջեր և ֆուրշետներ․ ի՞նչ գնումներ են արել գերատեսչությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.11.2024 | 23:30
Թուրքիայում ընդդիմադիր քաղաքապետներին դատապարտել են ազատազրկման «ահաբեկչության» մեղադրանքով
21.11.2024 | 23:14
Երկու օրում 12 մեդալ. հայ ըմբիշների արդյունքները զինվորականների ԱԱ-ում
21.11.2024 | 22:57
«Ե՞րբ կազատվեն բանտարկված լրագրողներն ու ակտիվիստները»․արտասահմանցի լրագրողի հարցը՝ Ադրբեջանի ԱԳ փոխնախարարին
21.11.2024 | 22:42
Պուտինը հայտարարել է՝ Ուկրաինայի հակամարտությունը գլոբալ բնույթ է ստացել
21.11.2024 | 22:27
ԵԽԽՎ անդամների մուտքի արգելքը անընդունելի է.Գերմանիայի ԱԳ նախարարը Բաքվում կոչ է արել ազատ արձակել ձերբակալված ակտիվիստներին ու ընդդիմադիրներին
21.11.2024 | 22:15
Պուտինը բացահայտել է, թե ինչ բալիստիկ հրթիռ է կիրառվել Դնեպրին հարվածելու համար
21.11.2024 | 21:58
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.11.2024 | 21:45
Պուտինը մեկնաբանել է հեռահար զենքի օգտագործման հնարավորությունը
21.11.2024 | 21:30
Նիկոլ Փաշինյանը վախեցնելու լեզվով է խոսում․ մեջքի հետևում այլևս հավատացող ժողովուրդը չկա․ Զարուհի Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2024 | 21:21
ՀՀ-ն պատրաստակամ է իր հնարավորությունների չափով աջակցելու Իսպանիային ջրհեղեղի հետևանքները մեղմացնելու ուղղությամբ. Մհեր Գրիգորյան
21.11.2024 | 21:13
Արարատի մարզի մի շարք հասցեներում վթարային ջրանջատում կլինի
21.11.2024 | 20:59
Թուրքիան հազարավոր հետաքննություններ է սկսել «ապատեղեկատվության մասին օրենքով»՝ 2 տարվա ընթացքում 33 լրագրողների ազատազրկելով
21.11.2024 | 20:44
Գերմանիայի ԱԳ նախարարը այցով Բաքվում է
21.11.2024 | 20:30
Սա 3-րդ համաշխարհային պատերազմն է․ Ուկրաինային ԱՄՆ-ի ուղարկած հրթիռները կարող են սպառնալ Մոսկվային․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2024 | 20:20
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
Բոլորը

2017թ․ նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում պետական բյուջեից պետական մարմինների տարբեր կարիքների բավարարման համար դուրս է գրվել 18,17 մլրդ դրամ։ 2018թ․ նույն ժամանակահատվածում կատարված ծախսերը նվազել են ավելի քան 2 անգամ՝ 7,98 մլրդ դրամ։

Հանրային քաղաքականության հետազոտությունների /ՀՔՀ/ ազգային կենտրոնը ուսումնասիրել է այդ գնումներն ու պարզել, թե ինչի համար են ծախսվել գումարները։ Պետք է ասել, որ գնումներում ներառված են նաև այդ երկու տարիներին ամանորյա հանդիսությունների, պատվիրակությունների ընդունելության, հուշանվերների ու այլ իրերի կամ ծառայությունների համար կատարված ծախսերը:

Կենտրոնը պարզել է, որ ամանորյա տոնական ձևավորման, հանդիսավոր արարողությունների և միջոցառումների կազմակերպման համար 2017թ․ պետական բյուջեից դուրս է գրվել մոտ 187 մլն դրամ, 2018թ․՝ 162 մլն դրամ։ Այս թվերը ամբողջական չեն, քանի որ պետական մարմինների ոչ բոլոր գնումների պայմանագրերն են հասանելի եղել։ Ի դեպ, 2018թ․ դեպքում այդ գումարը չի ներառում Երևանի քաղաքապետարանի կողմից նոր գլխավոր տոնածառի ձեռքբերման և տեղադրման ծախսերը․ դրանք վճարվել են «Էրեբունի-Երևան» տոնակատարությունների հիմնադրամի խնայողություններից և կազմել են 85 մլն դրամ։

2017թ․ ամանորյա տոնական ձևավորման և միջոցառումների կազմակերպման ծառայությունների գնումները հիմնականում իրականացվել են բաց ընթացակարգով։ Այնուամենայնիվ, այդ հանգամանքը չի բացառել ռիսկային գնումների առկայությունը։ Տվյալ դեպքում կենտրոնը ռիսկային է համարել այն փաստը, որ մայրաքաղաքի մայր տոնածառի և վարչական շրջանների տոնածառերի տեղադրման ու ձևավորման կազմակերպումը Երևանի քաղաքապետարանը վստահել է «Ձևավորում»  ընկերությանը, որի հետ ունի փոխկապակցվածություն․ այդ ընկերության սեփականատերն է և միակ պատվիրատուն։ Նմանատիպ նախապատվության դեպքեր կան նաև «Թիմսերվիս» և «Պրեստիժ լենդ» ընկերությունների դեպքում, որոնց համար ևս Երևանի քաղաքապետարանը հանդիսանում է միակ պատվիրատուն։ 2018թ․ ամանորյա տոնական ձևավորման և միջոցառումների կազմակերպման ծառայությունների գնումներն արդեն իրականացվել են հիմնականում ոչ մրցութային գնման ընթացակարգերով։ Մինչդեռ «Գնումների մասին» օրենքը պահանջում է, որ խոշոր գնումների դեպքում պետք է նախապատվությունը տալ մրցութային, և ոչ թե ուղղակի գնմանը:

Անցած տարի Երևանի քաղաքապետարանը առանց մրցույթ հայտարարելու «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ի հետ կնքել է 2 խոշոր պայմանագրեր՝ ընդհանուր 54 մլն դրամ արժողությամբ։ Հանրային քաղաքականության հետազոտությունների Ազգային կենտրոնը գտնում է, որ այդ գործարքները ռիսկային են։ Հատկապես որ նույն ժամանակահատվածում այս ընկերության հետ գնումների 3 պայմանագիր է կնքել նաև Արտաքին գործերի նախարարությունը։  ԱԳՆ-ի, Երևանի քաղաքապետարանի ու «Ֆակտորի Փրոդաքշն» ընկերության միջև կնքված այս 5 պայմանագրերի ընդհանուր գումարը կազմել է մոտ 212 մլն դրամ, որը համարժեք է մոտ 437 հազար դոլարի։

Գերատեսչությունները շռայլ են գտնվել նաև կոնյակ ձեռք բերելու դեպքում։ 2017թ․ տարեկան կտրվածքով ձեռք է բերվել 46 մլն դրամի, 2018թ․՝ 20 մլն դրամի կոնյակ։ Անցած տարի կոնյակի ձեռքբերման համար ամենաշատ գումար տրամադրել է Ազգային ժողովը՝ մոտ 4,3 մլն դրամ։ Ընդ որում՝ ԱԺ-ն գնել է 122․000 դրամ արժողությամբ 4 հատ կոնյակ՝ որպես հուշանվեր պաշտոնական պատվիրակություններին։ 2018թ․ կոնյակների ամենախոշոր գնումն իրականացրել է Պետական եկամուտների կոմիտեն՝ 3,4 մլն դրամի։

ՀՔՀ ազգային կենտրոնն այս ու իր ուսումնասիրությունում շեշտված բազմաթիվ այլ գնումների դեպքում նկատել է, որ պետական գերատեսչություններն ունեն նախընտրելի ընկերություններ։ ԱԺ-ն կոնյակ գնում է հիմնականում «Վինո Վինո» ընկերությունից, ԱԳՆ-ն՝ «Արտեքսիմ» ընկերությունից։ Կամ՝ ԱԳՆ-ն և Քննչական կոմիտեն ծաղիկներ գնում են հիմնականում «Էնի Ռոուզ» ընկերությունից։  Պաշտպանության, Բնապահպանության նախարարությունները, Քննչական կոմիտեն որպես հուշանվեր՝ ժամացույցները գնում են «Էյ Դաբլյու Այ Գրուպից»։ Կենտրոնն այս նախընտրությունները ռիսկային է համարում։

Նշված ժամանակահատվածում գերատեսչությունները մեծ գումարներ են ծախսել նաև ֆուրշեթների, հուշանվերների, ինչպես նաև՝ պաշտոնական պատվիրակությունների ընդունելության շրջանակներում ձեռք բերված ապրանքների ու ծառայությունների համար։ Անցած տարի առավել խոշոր գումարներ են հատկացվել ԱԳՆ կողմից ԵՏՄ վարչապետների այցի շրջանակներում միջոցառումների կազմակերպման, հյուրանոցային և տրանսպորտային ծառայությունների ձեռք բերման համար։ Ի դեպ, այդ միջոցառման համար որպես հյուրանոց ընտրվել էր ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Օնիրա քլաբը», որին վճարվել է 4,5 մլն դրամ։

2018թ․ պաշտոնական պատվիրակությունների ընդունելության շրջանակներում ապրանքների ձեռքբերման համար կնքված պայմանագրերի ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել է ևս մի հետաքրքիր գործարք․ ԱԳՆ-ն 450․000 դրամով ձեռք է բերել 10 հատ «Ծաղկունք» և 5 հատ «Սիրամարգի փետուրներ» անվանմամբ վզկապներ՝ յուրաքանչյուրը 25․000 դրամ արժողությամբ։

ՀՔՀ ազգային կենտրոնի տնօրեն Արմինե Բուռնազյանը գտնում է, որ իրենց զեկույցում առկա այն գնումները, որոնք չեն կատարվել բաց մրցութային եղանակով, որոնց գնման դեպքում գերատեսչությունները հիմնականում նույն ընկերության հետ են գործարք կատարում կամ պատվեր իրականացնող ընկերությունը որևէ պաշտոնյայի հետ է փոխկապակցված, այդ գործարքներում առկա են չարաշահումների ռիսկեր։ Եվ դրանք պետք է դառնան ոչ միայն նման ուսումնասիրություն իրականացնող կենտրոնների, այլև իրավապահ ու այլ վերահսկիչ մարմինների ուսումնասիրության թիրախը։

«Հենց այսպիսի ռիսկային գործարքների բացահայտումը ինքնին ենթադրում է, որ պետք է այս ուղղությամբ ավելի մանրամասն, խորը ուսումնասիրություն կատարվի և բացահայտվի, թե ինչպիսի փոխկապակցվածություն կա ընկերությունների ու պետական կառույցների միջև»,- ասում է Ա․Բուռնազյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Արմինե Ավետիսյան