Վլադ Ասատրյանն ընտրվել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) հոգաբարձուների խորհրդի հունվարի 23-ին նիստում «ԿամուրջՇին» ընկերության խորհրդի նախագահ Վլադ Ասատրյանն ընտրվել է  հոգաբարձուների խորհրդի նախագահ։

Հաղորդագրության մեջ նշված է. «Խորհրդի նիստում նեկայացվեց հոգաբարձուների խորհրդի նախագահի երկու՝ «ԿամուրջՇին»-ի խորհրդի նախագահ Վլադ Ասատրյանի և Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի թեկնածությունները։

«Հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնը պահանջում է շատ ժամանակ, որը, ցավոք, ես չունեմ»,- նիստում ինքնաբացարկ հայտնելով՝ ասաց գլխավոր ճարտարապետը և միևնույն ժամանակ նշեց, որ կանի ամեն հնարավորը համալսարանի զարգացման համար, ընդծելով․ «Մենք բոլորս այս համալսարանի լոկոմոտիվը պետք է լինենք»։

Հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրությունը հաստատելուց հետո նորընտիր նախագահ Վլադ Ասատրյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար և նշեց․ «Երկու տասնյակ տարվա պատմություն ունի իմ կապը այս համալսարանի հետ։ Այն խարիսխվում է և՛ շինարարության, և՛ երիտասարդ կադրերի հետ համագործակցության վրա»։ Մինչ քվեարկության անցնելը թեկնածուն պատասխանեց բազմաթիվ հարցերի, որոնք կարտացոլեին նորընտիր նախագահի տեսլականը համալսարանի զարգացման վերաբերյալ։ Վլադ Ասատրյանը ընդգծեց, որ կանի հնարավորինս իր սիրելի համալսարանի դերի բարձրացման և կապերի ամրապնդման ուղղությամբ։

ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Գագիկ Գալստյանը նիստում ներկայացրեց 2018-ին իրականացված և 2019-ին նախատեսվող կրթական, գիտական, միջազգային, վերանորոգման աշխատանքների հետ կապված ծրագրերը։ Համալսարանի հոգաբարձուների խորհրդի նորացված կազմը և նորընտիր նախագահը հաստատեցին 2019-ի բյուջեի նախագիծը և հավանություն տվեցին 2018-ին իրականացված աշխատանքներին»։