Հոկտեմբերի 20-ին Վալերիյ Օսիպյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմի հետ։ Ոստիկանության պետը նախ շնորհակալություն հայտնեց Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի օրերին ճանապարհային ոստիկանության բարեխիղճ և սրտացավ ծառայության համար՝ ղեկավարներին հանձնարարելով՝ իր անունից շնորհակալություն հայտնել բոլոր ճանապարհային ոստիկաններին։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Վալերիյ Օսիպյանն անդրադարձավ ծառայության որակն ավելի բարձրացնելու խնդիրներին՝ ընդգծելով, որ …

