Հայաստանում կրթության որակը վերջին տարիներին անկում է արձանագրում

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանում տնտեսության առանցքային սահմանափակումներից մեկը մարդկային կապիտալի զարգացման ցածր որակն է, որի հիմնական պատճառներից է կրթության ոլորտի ֆինանսավորման անարդյունավետությունը։

Այս մասին է վկայում «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության 2018 թվականին հրապարակված՝ «ՀՀ կրթության համակարգի պետական ֆինանսավորման հիմնական խնդիրները» զեկույցը։

Զեկույցում, ըստ այդմ, նշվում է, որ ըստ ՀՀ կրթության և գիտության նախարարության, ինչպես նաև նրա ենթակայության տակ գտնվող մարմինների և ՀՀ կառավարությանը ենթակա մարմինների կողմից հավաքած տեղեկությունների, Հայաստանում կրթության որակը վերջին տարիներին անկում է արձանագրում։

Ըստ զեկույցի հեղինակների, նման իրավիճակը ստեղծվել է այն պատճառով, որ ՀՀ բյուջեից կրթությանը կատարվող հատկացումները տարիներ շարունակ չեն փոփոխվում, ավելին՝ դրանց տեսակարար կշիռը ՀՀ բյուջեում գնալով փոքրանում է։ Այսինքն՝ ՀՀ բյուջեի՝ մյուս ոլորտներին հատկացվող միջոցները շատանում են, իսկ կրթությանը՝ ոչ։

Ընդ որում, զեկույցի եզրակացության մեջ ասվում է, որ թեև Հայաստանում կրթությունն առայժմ շարունակում է լավ արդյունքներ գրանցել առանձին ոլորտներում, այնուամենայնիվ, կրթության ֆինանսավորման ծավալների շարունակական նվազումը կարող է հանգեցնել մի իրավիճակի, երբ ներկա մակարդակին հասնելու համար ավելի շատ ֆինանսական միջոցներ անհրաժեշտ կլինեն։

Բացի սա, մտահոգիչ է հանգամանքը, որ կրթության ֆինանսավորմանն առնչվող բյուջետային փաստաթղթերում չեն նշվում կրթության որակին վերաբերող տեղեկություններ։ ՀՀ կառավարությունը տարբեր փաստաթղթերում նշում է կրթության որակը բարելավելու մասին՝ առանց ներկայացնելու կրթության որակը բնութագրող ցուցանիշները և այդ նպատակով ծախսվող միջոցների մեծությունը: Այնինչ, դպրոց հաճախելը չի նշանակում կրթվել և վերջինս բնութագրելու համար անհրաժեշտ են հատուկ ցուցանիշներ:

Ըստ այդմ, զեկույցի հեղինակներն առաջարկում են կրթության որակը գնահատող գոյություն ունեցող ցուցանիշների հիման վրա մշակել որակի գնահատման համակարգ և այն պարբերաբար ներկայացնել բյուջետային փաստաթղթերում: Ուստի, անհրաժեշտ է, որ բյուջետային փաստաթղթերում ներկայացվեն ոչ միայն կրթության քանակական, այլ նաև որակական ցուցանիշեր, ցույց տալով, թե ինչ միջոցներ է ձեռնարկում ՀՀ կառավարությունը կրթության տարբեր մակարդակների որակը բարելավելու և կրթական համակարգն ավելի մրցակցային դարձնելու ուղղությամբ:

Հայաստանում կրթության որակն առավել չափելի դարձնելու և նախկինում կատարված քայլերի արդյունավետությունը գնահատելու համար զեկույցի հեղինակներն առաջարկում են կատարել կրթության ոլորտում տարվող քաղաքականությանը վերաբերող ՀՀ կառավարության կողմից նախկինում ընդունված որոշումների ազդեցության գնահատում։ Սա թույլ կտա պարզել, թե ինչպես են կառավարության կողմից նախկինում ձեռնարկված միջոցներն ազդել կրթության որակի վրա, և քաղված դասերի հիման վրա մշակել ոլորտի զարգացման հաջորդ ժամանակահատվածների ռազմավարությունը:

Այսպիսով, կրթության ֆինանսավորումը պետք է ուղղված լինի կրթության կազմակերպմանը ոչ թե զուտ ձևական բնույթով, այլ բովանդակությամբ, քանի որ առաջնային է հենց կրթության որակի բարձրացումը, ինչը, բնականաբար, կբերի մարդկային կապիտալի զարգացմանը։ Պայմաններում, երբ Հայաստանը գրեթե չունի բնական ռեսուրսներ, կրթության ֆինանսավորման արդյունավետության բարձրացումը և դրա ուղղումը հենց որակի բարելավմանը, իրական առաջնահերթություն է։

Վահե Ղուկասյան

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։ Հրապարակման բովանդակությունն արտահայտում է միայն «Իրազեկ քաղաքացիների միավորման» տեսակետը, այլ ոչ Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության դիրքորոշումը։