Կոլեկտիվով՝ կառավարությունից Ազգային ժողով. ովքեր են ԱԺ նախագահի աշխատակազմում հանգրվանել

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը կառավարությունից խորհրդարան է տեղափոխվել «կոլեկտիվով»:

ԱԺ նորանշանակ նախագահն արդեն հասցրել է հայեցողական պաշտոններում մի քանի նշանակումներ կատարել, որոնք նախկինում աշխատում էին առաջին փոխվարչապետի աշխատակազմում:

Մասնավորապես, Միրզոյանը Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար է նշանակել իր նախկին խորհրդական Տիգրան Գալստյանին: Ի դեպ, Արարատ Միրզոյանը եւ Տիգրան Գալստյանը գրեթե նույն ժամանակագատվածում սովորել են ՀՀ պետական կառավարման ակադեմիայում: Տիգրան Գալաստյանն այնտեղ ուսումն ավարտել է 2002 թվականին, իսկ Միրզոյանը՝ 2004-ին: Նրանք երկուսն էլ ունեն պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մասնագետի որակավորում:

Այս մասին տեղեկանում ենք ԱԺ կայքում հրապարակված նրանց անձնական տվյալներից: Արարատ Միրզոյանն իրեն օգնական է նշանակել կառավարությունում իր ռեֆերենտ Շուշաննա Թեւանյանին, իսկ ահա իր գրասենյակի նախկին ղեկավար Վահան Կոստանյանին օգնականի հաստիքով է բերել խորհրդարան:

Արարատ Միրզոյանի թիմից կառավարությունից Ազգային ժողով տեղափոխվածների թիվն այսքանով չի սահմանափակվում: Միրզոյանի առաջին փոխվարչապետ եղած ժամանակահատվածի այլ աշխատակիցներ ԱԺ են տեղափոխվել որպես պատգամավորներ: Քրիստինա Պողոսյանը, որն Արարատ Միրզոյանի օգնականն էր, այժմ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր է:

Արարատ Միրզոյանի գրասենյակի ղեկավար Աննա Կարապետյանը եւս պատգամավոր է «Իմ քայլը» խմբակցությունում: Նշենք, որ այս պահին Արարատ Միրզոյանի աշխատատակազմում թափուր հաստիքներ կան: Մասնավորապես, նշանակված չեն երեք խորհրդականները եւ գլխավոր գրածավարը:

Հայկ Վարդանյան