Դեկտեմբերի 4-ին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Բելգիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դիդիե Ռեյնդերսի հետ: Բարձր գնահատելով երկկողմ և բազմակողմ ձևաչափերում առկա ավանդական սերտ համագործակցությունը՝ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները վերահաստատեցին պատրաստակամությունը՝ քայլեր ձեռնարկելու տարբեր բնագավառներում, մասնավորապես՝ առևտրատնտեսական ոլորտում հարաբերությունների առավել զարգացման և խորացման ուղղությամբ: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին փոխգործակցության օրակարգն …

