Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղն ունի 1055 բնակիչ։ Մարզկենտրոն Գավառից Մադինան հեռու է 42 կիլոմետր։ Ծովի մակերեսից 2200 մետր բարձրության վրա գտնվող Մադինայում ձմեռը սկսում է հոկտեմբերին և տևում 5-6 ամիս։ Սաստիկ ձմռանը Գեղարքունիքի Մադինա գյուղը մեկուսանում է արտաքին աշխարհից։ Ծանր հիվանդներին գյուղացիները հասցնում են 13 կիլոմետր հեռու գտնվող Մարտունի քաղաքի հիվանդանոց։ Անգամ 911 ծառայության աշխատակիցները …

