Զիջումների մասին փաստաթուղթ բանակցային սեղանին չկա. Ռուբեն Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
28.09.2026 | 15:19
Բաքուն այժմ էլ աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Դադիվանք
28.09.2026 | 15:10
Հ1-ը ներողություն է խնդրել // Հունգարիայի վարչապետին զրկել են անձեռնմխելիությունից․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 15:01
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգուց ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 14:49
Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների զարգացումը
28.09.2026 | 14:40
Պատանդառության կոնվենցիայով ինչո՞ւ չենք տանում պատասխանատվության դաշտ Ադրբեջանին․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:31
Էլինա Ավանեսյանի ու Ալինա Չառաևայի թարմացված դիրքերը WTA-ի դասակարգման աղյուակում
28.09.2026 | 14:23
Թրամփը կրկին Ուկրաինային կոչ է արել նվազեցնել ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին հարվածները
28.09.2026 | 14:12
Գերիների վերադարձ՝ որպես պահանջ, չեն ներկայացնում, այլ ակնկալում են․ ակնհայտ է խոսույթի փոփոխությունը․ Աննա Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:03
5.9 հա հողատարածք վերադարձվել է Բերդ համայնքի սեփականությանը
28.09.2026 | 13:54
Բաղդադը հայտարարել է, որ ԱՄՆ զորքերն ամբողջությամբ դուրս են բերվել Իրաքից
28.09.2026 | 13:50
ԵԽԽՎ-ն քննարկում է ՀՀ ԱԺ ընտրությունները․ արտաքին ճնշումից մինչև ԿԸՀ որոշումներ․ ՈւՂԻՂ
28.09.2026 | 13:46
ՖԻԴԵ-ն նոր նախագահ ունի
28.09.2026 | 13:37
Հունգարիայի խորհրդարանը վարչապետին զրկել է անձեռնմխելիությունից
28.09.2026 | 13:28
Գերիներին պահելով մեր արժանապատվությունն են փորձում նսեմացնել․ Հրայր Պալեան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի համար գաղտնիք է մնում, թե ինչպե՞ս են մարդիկ իրար հետ կապ չունեցող բաներն իրար կապում։

«Մենք բոլորս պետք է մեզ հարց տանք. կա՞ ժողովուրդ, որը չի ուզում խաղաղություն։ Եվս մեկ հարց մեզ պետք է տանք. մենք, ի վերջո, ուզո՞ւմ ենք, որ հակամարտությունը հանգուցալուծվի: Իհարկե՝ ուզում ենք, այստեղ այլ հարց է, թե ի՞նչ գնով և ի՞նչ պայմաններով է հանգուցալուծվելու այդ հակամարտությունը»,- հունվարի 28-ին Բանակի օրվա առիթով Պաշտպանության նախարարության կազմակերպած միջոցառումից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Ռուբինյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու մասին հայտարարությանը:

Նրա հավաստմամբ՝զիջումների մասին փաստաթուղթ բանակցային սեղանին չկա: «Եթե հիմա սեղանին դրված լիներ ինչ-որ փաստաթուղթ, որը կենթադրեր ինչ-որ զիջումներ և ժողովուրդներին խաղաղությանը պատրաստելու կոնտեքստը կկապվեր դրան, կարող է և տրամաբանական լիներ: Բայց այդպիսի փաստաթուղթ չկա, չի քննարկվում որևէ տարբերակ։ Խոսվում է ընդամենը հասարակություններին խաղաղության պատրաստելու մասին։ Չէ՞ որ մենք տարիներ շարունակ ասել ենք, որ Ադրբեջանում ռազմատենչ հայտարարություններ են հնչում, հակահայկական հայտարարություններ են արվում։ Մենք ուզում ենք, չէ՞, որ Ադրբեջանում դադարեն հակահայկական, ռազմատենչ հայտարարությունները: Հենց սա է խաղաղությանը նախապատրաստումը»,- հավելեց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան