«Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն եղել են ու կլինեն ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման, ԼՂՀ հարցի հայանպաստ լուծման ջատագովներն ու անվտանգության երաշխավորները»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ մամլո խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի մասին ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հայտարարությանը։ Սամվել Բաբայանը, հիշեցնենք, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել էր, թե «ղարաբաղցիներին …

