Ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանն ազատվել է պաշտոնից
2018 թվականի հուլիսի 10-ին ՀՀ վարչապետի որոշմամբ Ջրային կոմիտեի նախագահ նշանակված Ինեսսա Գաբայանն այսօր՝ փետրվարի 6-ին, ազատվել է պաշտոնից՝ դարձյալ վարչապետի որոշմամբ։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝
Ինեսսա Գաբայանին ազատել ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից»,- ասված է որոշման նախագծում: