Հանդիպումների ժամանակ չի եղել լուծման որևէ տարբերակի պարտադրանք. Ռազմիկ Պետրոսյանն արձագանքում է Սամվել Բաբայանին

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վերջերս Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն իր հարցազրույցներից մեկում նշել է, որ Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երկու տարի առաջ Արցախ կատարած այցի ժամանակ ընդլայնված քննարկումներ է ունեցել Արցախի իշխանության ներկայացուցիչների և շարժման ակտիվիստների հետ, որտեղ, իբր, փորձել է Արցախին պարտադրել գնալ միակողմանի զիջումների. գրում է artsakhpress.am-ը:

Հարցի կապակցությամբ «Արցախպրես»-ը զրուցել է Արցախյան շարժման ակտիվիստ Ռազմիկ Պետրոսյանի հետ, ում անունը հիշյալ հարցազրույցում հիշատակել էր Սամվել Բաբայանը՝ նրան մեղադրելով, որ, իբր, մասնակցելով այդ քննարկումներին, որևէ կերպ չի հակազդել:
«Սամվել Բաբայանը պարզաբանումների համար խորհուրդ է տվել դիմել նաև ինձ՝ որպես այդ քննարկումների մասնակցի:
Հաշվի առնելով խնդրի նրբությունն ու հասարակական հնչեղությունը՝ կարևոր եմ համարում ներկայացնել այդ քննարկումների ընդհանուր բովանդակությունը:
Նախեւառաջ, հանդիպումների ժամանակ չի եղել լուծման որևէ տարբերակի պարտադրանք: Հայաստանի Հանրապետության նախագահը պարզապես խոսել է Ադրբեջանի տեսակետի եւ պահանջների մասին: Մենք էլ մեր հերթին հնարավորություն ենք ունեցել նրան ներկայացնելու մեր տեսակետը հակամարտության կարգավորման տարբերակների և գործընթացի վերաբերյալ:
Ես ունեմ հակամարտության կարգավորման իմ տեսլականը, որն առհասարակ փոփոխության չի ենթարկվել: Դեռևս 1995 թվականին ես հրատարակել եմ մի գիրք՝ «Զինադադար, պատերազմ, խաղաղություն» վերնագրով, որն, ի միջի այլոց, հասանելի է նաև համացանցում: Այնտեղ ես նշել եմ, որ Արցախը պետք է ունենա ընդարձակ սահման Մայր Հայաստանի և Պարսկաստանի, ինչպես նաև, բնական է, Ադրբեջանի հետ: Կարծում եմ՝ սրանով շատ բան է ասված:
Դիմելով Սերժ Սարգսյանին՝ ես ասել եմ հետևյալը. «Այստեղ նստած է Արցախի Հանրապետության գործող նախագահ Բակո Սահակյանը, երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, մեր պետական այրերը, շարժման ակտիվիստները: Խոսելով սահմանների եւ կարգավիճակի մասին՝ ուզում եմ, որ բոլորի համար պարզ լինի: Մենք մի սանտիմետր անգամ մեր սահմանը փոփոխության չենք ենթարկելու առանց Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման, որը պետք է պաշտոնապես ընդունվի և ճանաչվի միջազգային հանրության կողմից: Իսկ մեր կարգավիճակը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Արցախցին իր երկիրը տեսնում է կա՛մ որպես անկախ պետություն, կա՛մ Մայր Հայաստանի հետ վերամիավորված»:
Խոսելով Հայաստանի և Արցախի վրա հնարավոր ճնշումների գործադրման մասին՝ ես ընդգծել եմ, որ մենք պետք է պատրաստ լինենք դրան և ազգովի զինվենք մեր երկիրը պաշտպանելու համար: Ընդ որում՝ այստեղ ես չափազանց կաևորում եմ մեր ժողովրդի միասնականությունը և միշտ օրինակ եմ բերում 1988 թվականը, երբ հենց այդ աննախադեպ միասնականության շնորհիվ է, որ մենք հաղթեցինք: Ի միջիայլոց, այդ ժամանակ և՛ Սերժ Սարգսյանը, և՛ Սամվել Բաբայանը, մարդիկ, ովքեր մեծ ներդրում ունեն մեր հաղթանակների կերտման գործում, եղել են միասին:
Ուզում եմ եզրափակել հայտնի խոսքերով. «Ո՜վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո միասնական ուժի մեջ է»», – ասել է Ռազմիկ Պետրոսյանը: