Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) նախագահությունը Ղազախստանից փոխանցվել է Ղրղզստանին: ՀԱՊԿ հաջորդ գագաթնաժողովը կանցկացվի 2019 թվականին Ղրղզստանում: Այս մասին տեղեկանում է Vesti.kg-ն: Նշենք, որ Աստանայում արդեն անցկացվել է ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ, պաշտպանության նախարարների, Ազգային անվտանգության խորհուրդների նախագահների համատեղ նիստը՝ Հայաստանի, Բելառուսի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի ներկայացուցիչների մասնակցությամբ: Նիստի ընթացքում քննարկվել են միջազգային և …

