Դեսպան Արմեն Պապիկյանը հանդիպել է Ավստրիայի հայ համայնքի կառույցների ներկայացուցիչների հետ

Լուրեր

09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:42
Վթարային ջրանջատում՝ Կապանում
09.11.2026 | 20:28
Նոր ահազանգ․ ռուսական բազայի 2 զինծառայող է կալանավորվել ուկրաինացուն ծեծելու հաղորդման հիման վրա
09.11.2026 | 20:12
Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի եղբայրը ձերբակալվել է մարդկանց թրաֆիքինգի գործով
09.11.2026 | 20:00
ԵՄ-ն ռազմականացվում է․ ՀՀ-ի ինտեգրումը և անվտանգության հարցը սխալ է տարանջատելը․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:43
Մանուել Նոյերն այս տարի դուրս չի գա խաղադաշտ
09.11.2026 | 19:27
Իզմիրի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել․ կան վիրավորներ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:14
Պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման նախագիծը հնարավոր է՝ հետաձգվի․ հարցը երկու օրից քննարկվելու է ԱԺ-ում
Բոլորը

Ավստրիայում ՀՀ դեսպանության «Հայաստան» կենտրոնում փետրվարի 7-ին կայացել է Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանի հանդիպումը ավստրիահայ համայնքի հոգևոր հայրերի, համայնքային կառույցների և կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպմանը ՀՀ դեսպանն ընդգծել է Ավստրիայում գործող հայկական հասարակական կազմակերպությունների և միությունների դերը համայնքի ազգային կյանքի խթանման, Հայաստանի և Սփյուռքի միջև առևտրատնտեսական, գործարար, կրթամշակութային կապերի ամրապնդման հարցում: Արմեն Պապիկյանը կարևորել է դեսպանության և հայկական կառույցների միջև ձևավորված համագործակցության շարունակականության ապահովումը և պատրաստակամություն հայտնել դեսպանության կողմից ավստրիահայ միությունների և կազմակերպությունների գործունեությանն անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու հարցում:

ՀՀ դեսպանը Հայաստանի և Ավստրիայի միջև հարաբերությունների խորացման առումով կարևորել է հայկական կազմակերպությունների ներուժն օգտագործելու, հայ համայնքի և Ավստրիայի կառավարության միջև համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ ձեռնակվելիք քայլերը:

Դեսպան Պապիկյանը նաև անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած վերջին ժողովրդավարական զարգացումներին, Հայաստանի կառավարության առաջնայնություններին, ինչպես նաև Հայաստանում իրականացվող ծրագրերին և բարեփոխումների գործընթացին։