Պետությունը պետք է դատապարտյալի համար երաշխավորի ազատ արձակման կանխատեսելի ճանապարհ. ՄԻՊ

Լուրեր

11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
Բոլորը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից տեղեկացնում են, որ այսօր ավարտվել են Քրեակատարողական ծառայության և քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների, այդ թվում՝ բժիշկների, հոգեբանների, ազատությունից զրկված անձանց հետ անմիջականորեն շփում ունեցող անվտանգության ապահովման բաժնի և հերթապահ խմբի աշխատակիցների համար Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած հատուկ քննարկումները:

6 օրերի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի կանխարգելման ազգային մեխանիզմի աշխատակիցները և անկախ փորձագետները ներկայացրել են խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման ոլորտի ներպետական և միջազգային չափանիշները: Քննարկվել են հարցեր քրեակատարողական հիմնարկների սոցիալ-հոգեբանական և բժշկական հիմնախնդիրների, մասնավորապես՝ քրեակատարողական հիմնարկներում հոգեբանական խորհրդատվության, առողջապահական ծառայությունների կազմակերպման, բժշկական էթիկայի, ինքնասպանությունների կանխարգելման և հացադուլի վարման վերաբերյալ:

«Ազատությունից զրկված մարդու նկատմամբ պետք է գործի վստահության կանխավարկած։ Նրա հետ պետք է տարվի անհատական աշխատանք, պետք է մարդուն նախապատրաստել աստիճանական ազատ արձակման, այսինքն՝ դատապարտյալի համար պետք է կանխատեսելի լինի ազատ արձակմանը հասնելու պետության երաշխավորած ճանապարհը: Մենք ի՞նչ ենք արել․ տարիների ընթացքում պահել ենք անձին մեկուսացած ու սոցիալ-հոգեբանական ոչ մի աշխատանք չենք կատարել նրա հետ ու վերջում ասել ենք, որ  պատրաստ չէ ազատ արձակման։ Չի կարող պետությունն իր պոզիտիվ պարտականությունը չկատարելու պատճառով մարդուն ասել՝ դու պատրաստ չես ազատ արձակման»,- քննարկումների ժամանակ նշել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝  անփոխարինելի համարելով այս հարցում սոցիալ-հոգեբանական աշխատանքներ իրականացնողների, ազատությունից զրկված անձանց հետ անմիջականորեն շփում ունեցող անվտանգության ապահովման բաժնի և հերթապահ խմբի ծառայողների դերը:

Մարդու իրավունքների պաշտպանը մշտապես նշել է, որ մարդու իրավունքների պաշտպանությունը համակողմանի մոտեցում պահանջող գործընթաց է և քրեակատարողական համակարգում աշխատող անձինք պետք է ունենան բավարար սոցիալական երաշխիքներ և պաշտպանված աշխատանք: