Պետնախարարը Նորագյուղում մասնակցել է համայնքային խորհրդակցության

Լուրեր

09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:42
Վթարային ջրանջատում՝ Կապանում
09.11.2026 | 20:28
Նոր ահազանգ․ ռուսական բազայի 2 զինծառայող է կալանավորվել ուկրաինացուն ծեծելու հաղորդման հիման վրա
09.11.2026 | 20:12
Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի եղբայրը ձերբակալվել է մարդկանց թրաֆիքինգի գործով
09.11.2026 | 20:00
ԵՄ-ն ռազմականացվում է․ ՀՀ-ի ինտեգրումը և անվտանգության հարցը սխալ է տարանջատելը․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:43
Մանուել Նոյերն այս տարի դուրս չի գա խաղադաշտ
09.11.2026 | 19:27
Իզմիրի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել․ կան վիրավորներ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:14
Պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման նախագիծը հնարավոր է՝ հետաձգվի․ հարցը երկու օրից քննարկվելու է ԱԺ-ում
09.11.2026 | 18:59
Նոյեմբերի 10-ից Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում երթևեկության կարգը կփոխվի
Բոլորը

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը փետրվարի 8-ին Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքում մասնակցել է համայնքի հաշվետու ժողովին։

ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ միջոցառմանը ներկա է եղել նաև Ասկերանի շրջանի վարչակազմի նորանշանակ ղեկավար Հակոբ Ղահրամանյանը։

Խորհրդակցության ժամանակ Նորագյուղ համայնքի ղեկավար Էդիկ Մարդյանը ներկայացրել է 2018 թ․-ի տարեկան հաշվետվությունը։ Համայնքի ձեռքբերումների շարքում Է․ Մարդյանն առանձնացրել է նախորդ տարի սեփական եկամուտների գերակատարումը, պետական միջոցներով Նորագյուղ-Իվանյան միջհամայնքային ճանապարհահատվածի ասֆալտապատումը, որն էական աշխուժություն է մտցրել համայնքի կյանքում։ Սրանից զատ՝ նախորդ տարում պետության ստանձնած սոցիալական պարտավորության շրջանակներում կառուցվել, ձեռք է բերվել և շահառուներին նվիրվել 1-ական բնակարան, ևս 1-ի կառուցումն ընթացքի մեջ է։ Նորագյուղի ժողովրդագրական ցուցանիշները թվարկելիս Է․ Մարդյանը հիշատակել է նաև, որ նախորդ տարի գյուղում գրանցվել է մեխանիկական աճ․ Երևանից 2 ընտանիք մշտական բնակության է տեղափոխվել համայնք։ Ներկայումս գյուղի դպրոցում սովորում է 258 աշակերտ, որից 28-ը՝ առաջին դասարանցի։ Զեկույցի ավարտին համայնքի ղեկավարը բարձրացրել է գյուղի ոռոգման ջրի և փողոցային լուսավորության հարցերը։
Պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը ելույթի սկզբում ներկայացրել է գյուղատնտեսական ոլորտում կառավարության հիմնական ծրագրերը։ Հասցեական անդրադառնալով Նորագյուղի գյուղատնտեսական իրականությանը՝ պետնախարարը նշել է, որ այսուհետ 250 և ավելի մ² մակերես ունեցող ջերմոցների յուրաքանչյուր 250 մ-ի համար պետությունը տնտեսվարողին անհատույց աջակցության եղանակով տրամադրելու է 50000 ՀՀ դրամի չափով միանվագ աջակցություն։
Խոսելով ոռոգման ջրի խնդրի մասին՝ պետնախարարը հավաստիացրել է, որ հարցն ուսումնասիրության փուլում է, և կառավարությունը մտադիր է այն լուծել կա՛մ հին ջրամբարի վերանորոգման, կա՛մ նորի կառուցման միջոցով։ «Անհրաժեշտության դեպքում կդիտարկենք նաև արտեզյան ջրհորի կահավորման հարցը»,- հավելել է Գ․ Մարտիրոսյանը։ Փողոցային լուսավորության հարցում պետնախարարը հայտնել է կառավարության աջակցությունը՝ հավաստիացնելով, որ հարցը վերջնական լուծում կստանա։
Խորհրդակցության ավարտին Գ․ Մարտիրոսյանը պատասխանել է ներկաների հարցերին։