«Հանուն կայուն մարդկային զարգացման» հասարակական կազմակերպությունը ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ ուսումնասիրություն է իրականացրել՝ բացահայտելու Հայաստանում երեխաների առողջության համար վտանգավոր ոլորտները։ Ուսումնասիրության վրա աշխատել են 23 փորձագետներ, գիտահետազոտական ընկերությունների և մի քանի նախարարությունների ներկայացուցիչներ: Ուսումնասիրության արդյունքներով ամենառիսկային ոլորտը համարվել է հանքարդյունաբերությունը։ Փետրվարի 18-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ ղեկավար Կարինե Դանիելյանը։ «Ըստ …

