Ինչո՞ւ է քաղցկեղից մահացության ցուցանիշով Հայաստանն աշխարհի առաջատար երկրների շարքում. Կարինե Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հանուն կայուն մարդկային զարգացման» հասարակական կազմակերպությունը ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ ուսումնասիրություն է իրականացրել՝ բացահայտելու Հայաստանում երեխաների առողջության համար վտանգավոր ոլորտները։

Ուսումնասիրության վրա աշխատել են 23 փորձագետներ, գիտահետազոտական ընկերությունների և մի քանի նախարարությունների ներկայացուցիչներ: Ուսումնասիրության արդյունքներով ամենառիսկային ոլորտը համարվել է  հանքարդյունաբերությունը։ Փետրվարի 18-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ ղեկավար Կարինե Դանիելյանը։

«Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ մարդու առողջությունը մինչև 20 տոկոս կախված է շրջակա միջավայրից, սոցիալ-տնտեսական իրավիճակից՝ մինչև 50 տոկոս, գենետիկ հատկանիշներից՝ մինչև 20 տոկոս, առողջապահության համակարգի իրավիճակից՝ մինչև 10 տոկոս։ Սա զարգացած երկրների համար է, իսկ չզարգացած երկրների համար շրջակա միջավայրից կախվածությունը հասնում է մինչև 40 տոկոսի, և այդ ցուցանիշն արձանագրել է Հայաստանը։ Մեզ համար այս ուսումնասիրությունից հետո հասկանալի դարձավ, թե աշխարհի երկրների ցանկում քաղցկեղի մահացության ցուցանիշով ինչո՞ւ է առաջատար Հայաստանը։ Կան բազմաթիվ աշխատություններ, որտեղ ուսումնասիրվել են ծանր մետաղների ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա, և դրանք  գալիս են ապացուցելու, որ մենք այստեղ խնդիր ունենք»,- իրականացված հետազոտության արդյունքները ներկայացրեց Կարինե Դանիելյանը՝ նշելով, սակայն, որ Առողջապահության նախարարությունն այս հարցում համաձայնության եզր չի գտել իրենց հետ։

«Առողջապահության նախարարությունը, ինչպես միշտ, գտել է, որ շրջակա միջավայրը բացասաբար չի ազդում առողջության վրա, և եթե մարդիկ խմելն ու ծխելը թողնեն, ամեն ինչ լավ կլինի։ Նույնիսկ, երբ ՄԱԿ-ի կառույցները ցանկացել են ներկայացնել զեկույց Կառավարությանը, այնտեղից ասել են՝ իմաստ չունի, որովհետև, միևնույն է, չենք ընդունելու»,- ասաց բնապահպանը՝ նշելով, որ թեև իրենց չի հաջողվել այդ կոնֆլիկտը հարթել, սակայն ևս մեկ կազմակերպություն է «Շրջակա միջավայրի ազդեցությունն առողջության վրա» թեմայով ուսումնասիրություն կատարել, ինչի հետ Կառավարությունը չհամաձայնել պարզապես չի կարող։

«Մեզանից հետո Լոռու մարզում հետաքրքիր ուսումնասիրություն է կատարել չեխական կազմակերպություն։ Իսկ ինչո՞ւ այդ մարզում, որովհետև, ըստ ուսումնասիրությունների արդյունքների, էկոլոգիական, առողջապահական ցուցանիշների առումով ոչ բարվոք վիճակում գտնվող առաջին մարզը Լոռին է, որին հաջորդում է Սյունիքի մարզը, այնուհետև գալիս է Երևանը»,- ասաց բնապահպանը՝ շեշտելով, որ այս ուսումնասիրությունից հետո խնդիրն այլևս ծածկել հնարավոր չէ:

«Ասեմ, որ այս ամենի մասին  առողջապահության նախկին նախարարին էլ եմ ասել, որն ընդունելով հանդերձ՝ նշել է, որ  քաղաքական խնդիր է»,- ասաց Կարինե Դանիելյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան