Կայազորի դատախազության դատախազի պաշտոնը պաշտոն չեմ համարում. Հովիկ Աղազարյանը՝ Մաշադյանի որդու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:42
Վթարային ջրանջատում՝ Կապանում
09.11.2026 | 20:28
Նոր ահազանգ․ ռուսական բազայի 2 զինծառայող է կալանավորվել ուկրաինացուն ծեծելու հաղորդման հիման վրա
09.11.2026 | 20:12
Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի եղբայրը ձերբակալվել է մարդկանց թրաֆիքինգի գործով
09.11.2026 | 20:00
ԵՄ-ն ռազմականացվում է․ ՀՀ-ի ինտեգրումը և անվտանգության հարցը սխալ է տարանջատելը․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:43
Մանուել Նոյերն այս տարի դուրս չի գա խաղադաշտ
09.11.2026 | 19:27
Իզմիրի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել․ կան վիրավորներ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:14
Պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման նախագիծը հնարավոր է՝ հետաձգվի․ հարցը երկու օրից քննարկվելու է ԱԺ-ում
Բոլորը

Շատերը չեն պատկերացնում, թե դա ինչ աշխատանք է, մարդիկ պատկերացնում են, որ կայազորի դատախազության դատախազ՝ նշանակում է խոշոր պաշտոնյա: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում այն հանգամանքին, որ ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանի երիտասարդ որդին նշանակվել է Երևանի կայազորի դատախազության դատախազ:

«Դա ընդամենը շարքային աշխատանք է, որտեղ ես ոչ մի տարօրինակ բան չեմ տեսնում»,- ասաց Աղազարյանը: Հարցին՝ տարօրինակ չէ՞, որ 23-ամյա նորաթուխ պաշտոնյան ունի 12 միլիոն դրամ, 130 հազար դոլար և Volkswagen Touareg մակնիշի ավտոմեքենա, Հովիկ Աղազարյանը պատասխանեց. «Մեզ մոտ այդ հարցը միշտ կա, թե պաշտոնյաներն իրենց խոշոր ունեցվածքի համար ի՞նչ աղբյուրներ են ցույց տալու: Եթե ինքը չկարողանա հիմնավորել իր հարստության աղբյուրները, ապա պետք է համապատասխան ձևով գործառույթներ լինի»:

Հիշեցնենք, որ 2018 թվականի հունիսի 4-ին ԱԱԾ-ն հայտարարեց, որ «բացահայտել է հարկերի վճարումից խուսափելու նպատակով հայաստանյան խոշորագույն տնտեսվարողների կողմից մշակված և գործունեության ընթացքում տևական ժամանակ կիրառված սխեմա (մեխանիզմ), որի իրագործման համար օգտագործվել են հարյուրավոր քաղաքացիների անվամբ հիմնադրված, փաստացի կեղծ ձեռնարկատիրություն իրականացնող ԱՁ-ներ»։

Այս բացահայտումից հետո ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանը, որը նախկինում զբաղեցնում էր ֆինանսների նախարարության խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության պետի պաշտոնը, լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, թե իրենց համար ԱԱԾ բացահայտած սխեման գաղտնիք չէր: «Խնդրին մենք տեղյակ ենք եղել երկար տարիներ, անընդհատ քննարկումներ ենք ունեցել։ Ես ևս մեկ անգամ կրկնում եմ, որ սխեման մեզ համար գաղտնի չի եղել, մենք տիրապետել ենք այդ ինֆորմացիային, որ առևտրի մի կետում գործում են մեկից ավելի տնտեսվարող սուբյեկտներ։ Բազմաթիվ առևտրի կետեր ես կարող եմ մատնանշել, որտեղ առևտուր իրականացնում են մեկից ավելի տնտեսվարող սուբյեկտներ»,- ասել էր նա: Factor.am-ի հարցին՝ այս սկանդալից հետո ինչպե՞ս է ստացվում, որ հայրը շարունակում է պաշտոնավարել, իսկ որդուն «առաջ է տանում», Աղազարյանն արձագանքեց. «Կայազորի դատախազության դատախազի նշանակումը ես չեմ համարում բարձր պաշտոն, չեմ էլ համարում պաշտոն: Դա ընդամենը շարքային դատախազի աշխատանք է: Աննպատակահարմար է այստեղ տեսնել կոռուպցիոն ռիսկեր»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան