80-ի փոխարեն պետք է Սիրիա ուղարկեինք 800 հոգի․ Վովա Վարդանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:42
Վթարային ջրանջատում՝ Կապանում
09.11.2026 | 20:28
Նոր ահազանգ․ ռուսական բազայի 2 զինծառայող է կալանավորվել ուկրաինացուն ծեծելու հաղորդման հիման վրա
09.11.2026 | 20:12
Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի եղբայրը ձերբակալվել է մարդկանց թրաֆիքինգի գործով
09.11.2026 | 20:00
ԵՄ-ն ռազմականացվում է․ ՀՀ-ի ինտեգրումը և անվտանգության հարցը սխալ է տարանջատելը․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:43
Մանուել Նոյերն այս տարի դուրս չի գա խաղադաշտ
09.11.2026 | 19:27
Իզմիրի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել․ կան վիրավորներ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:14
Պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման նախագիծը հնարավոր է՝ հետաձգվի․ հարցը երկու օրից քննարկվելու է ԱԺ-ում
09.11.2026 | 18:59
Նոյեմբերի 10-ից Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում երթևեկության կարգը կփոխվի
09.11.2026 | 18:48
Ադրբեջանը խախտել է խաղաղության նախաստորագրված փաստաթուղթը. Գոհար Մելոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազատամարտիկ, հետախույզ Վովա Վարդանովը Սիրիա հայկական զորախումբ ուղարկելը ճիշտ է համարում և պնդում, որ պետության գործողություններն այդ հարցում կարելի է անգամ ուշացած համարել, որովհետև մենք մեր պարտականությունները պետք է կատարենք հայ համայնքի նկատմամբ, քանի որ հայը պետք է պաշտպանվի՝ անկախ այդ հարցի շուրջ Արևելքի և Արևմուտքի կարծիքից։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսով ասաց Վարդանովը՝ անդրադառնալով Սիրիա ուղարկված հումանիտար առաքելության ու Հայաստանի այդ որոշման վերաբերյալ հնչող տարբեր գնահատականներին։

«Որտեղ կա հայ համայնք կամ կան հայերին նեղացնողներ, հայկական զորախումբն այնտեղ պետք է լինի։ Այնտեղ պատերազմ է, բոլորը բոլորի դեմ են, ուստի հայ համայնքը պետք է գոնե հովանավորչություն զգա Հայաստանի կողմից։ Եթե մենք հայ համայնքներին նայենք որպես միայն կթու կովեր, այդպես հնարավոր չի լինի»,- ընդգծեց Վովա Վարդանովը՝ չընդունելով տեսակետը, թե Սիրիայում հայկական զորախմբի ներկայությունը կարող է ահաբեկիչների կողմից Հայաստանը թիրախավորելու առիթ դառնալ։

«Ուզբեկական հայտնի կազմակերպություններից մեկը, որը ՌԴ-ի համար ամենավտանգավոր կազմակերպություններից էր, ձևավորվել է Ղարաբաղում մեր դեմ կռվելուց, ղազախական ամենահայտնի ընդդիմադիր կուսակցությունն իր մարտիկներով դարձյալ Ղարաբաղում ներկայացված էր և կռվում էր մեր դեմ։ Այնպես որ՝ շատ հեշտ է բացահայտել ահաբեկչական կազմակերպություններին, իսկ այն, որ հայը պետք է պաշտպանվի, հաստատ է։ Այն, որ Քեսաբը ժամանակին անպաշտպան թողեցինք, հիմա չպետք է կրկնել։ Պետք է ողջունել այս առաջին քայլը, որպեսզի սրանից հետո խրախուսվի մեր հայրենակիցների պաշտպանությունը»,- նշեց ազատամարտիկը՝ շեշտելով. «80-ի փոխարեն պետք է Սիրիա ուղարկեինք 800 հոգի»:

Վովա Վարդանովը նշեց, որ պետության պարտականությունն է՝ պաշտպանել իր ժողովրդին, իսկ քանի որ մեր ազգի 70 տոկոսն ապրում է Հայաստանից դուրս, ապա նաև նրանց պաշտպանությունն է մեր պարտականությունը։

«Մեր հայրենակիցները նավից դուրս են մնացել և խեղդվում են, եկեք պարան գցենք, օգնենք: Չէ՞ որ նրանք մեզ 90-ական թվականներին այդքան էլ վատ և անտարբեր չեն նայել։ Սփյուռքի օգնությամբ որքան մարդ է տուն կամ զենք ստացել»,- հիշեցրեց Վարդանովը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան