«Մարտի 1-ի իրադարձությունների 11-րդ տարին կնշանավորվի քաղաքացիական հզոր երթով՝ Ազատության հրապարակից մինչև Մյասնիկյանի հուշարձան»,- ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա մանրամասնեց, որ երթը նվիրված է լինելու Հայաստանի Հանրապետության քաղաքացու հաղթանակին և ընդդեմ բռնության, ընտրակեղծիքների, կոռուպցիայի և ապօրինությունների: «Երթը նշանավորելու է այն հանգրվանը, որ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացու հաղթանակը և քաղաքացու իշխանությունն այլևս …

