ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառիկ հարցազրույց է տվել իրանական IRNA գործակալությանը: Հարցազրույցն ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում որոշ կրճատումներով: – Այս տարի լրանում է Իրանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 28-ամյակը: Ինչպե՞ս եք գնահատում երկու բարեկամ երկրների այժմյան հարաբերությունները: – Դրական: Ավելին, մեր ժողովուրդների միջև բազմադարյա բարեկամությունը միջմշակութային երկխոսության և տարբեր կրոնների ու քաղաքակրթությունների …

