Հոգևորականի գործունեությունը զորամասում պատի պես բան է դառնում սպայի ու զինվորի միջև․ Հովսեփ Խուրշուդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 20:28
Նոր ահազանգ․ ռուսական բազայի 2 զինծառայող է կալանավորվել ուկրաինացուն ծեծելու հաղորդման հիման վրա
09.11.2026 | 20:12
Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի եղբայրը ձերբակալվել է մարդկանց թրաֆիքինգի գործով
09.11.2026 | 20:00
ԵՄ-ն ռազմականացվում է․ ՀՀ-ի ինտեգրումը և անվտանգության հարցը սխալ է տարանջատելը․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:43
Մանուել Նոյերն այս տարի դուրս չի գա խաղադաշտ
09.11.2026 | 19:27
Իզմիրի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել․ կան վիրավորներ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:14
Պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման նախագիծը հնարավոր է՝ հետաձգվի․ հարցը երկու օրից քննարկվելու է ԱԺ-ում
09.11.2026 | 18:59
Նոյեմբերի 10-ից Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում երթևեկության կարգը կփոխվի
09.11.2026 | 18:48
Ադրբեջանը խախտել է խաղաղության նախաստորագրված փաստաթուղթը. Գոհար Մելոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 18:39
Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.11.2026 | 18:38
Հայաստանն առաջին մեդալն է նվաճել պատանեկան Օլիմպիական խաղերում
09.11.2026 | 18:27
Փաշինյանն ինքնիշխանության հետ այնքան կապ ունի, որքան Նաիրի Հունանյանը՝ հումանիզմի. Սուրենյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 18:18
Ծնողական ժամից օգտվելու իրավունքը նախատեսվում է սահմանափակել․ փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում
09.11.2026 | 18:05
ԵՄ-ն կմասնակցի Աբու Դաբիի բանակցություններին․ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Ուկրաինայի շուրջ բանակցությունների մասին
09.11.2026 | 17:59
ՀՖՖ մրցավարները նշանակումներ են ստացել միջազգային խաղերում
09.11.2026 | 17:52
Nvidia-ի ղեկավարի սիրավեպը՝ լրտեսական սկանդալի կենտրոնում․ ընկերությունը հետաքննություն է սկսել Չինաստանի հետ հնարավոր կապերի պատճառով
Բոլորը

«Բանակում մարդու իրավունքների խախտումների և դրանց կանխարգելման մեխանիզմների» թեմայով քննարկման ժամանակ «Ազատ քաղաքացի» ՀԿ ներկայացուցիչ Հովսեփ Խուրշուդյանն ասաց՝ կարևոր է, որ ուսումնասիրություն անցկացվի և պարզվի՝ զորամասում հոգևորականության գործունեությունը դրակա՞ն է, թե՞ բացասական․ «Իմ կարծիքով՝ բացի նրանից, որ դա սահմանադրական խախտում է, բայց նաև կարծում եմ, երբ հոգևորականն իր վրա է վերցնում բանակի ներսում զինվորների հետ անհատական աշխատանքը, դա ո՛չ միայն հանում է պատասխանատվությունը սպաների վրայից, այլ նաև խոչընդոտ է հանդիսանում սպաների համար այդ աշխատանքը տանելով՝ զինվորների խնդիրներն ավելի լավ իմանալուց։ Մի տեսակ ինքը պատի պես բան է դառնում զինվորի և սպայի արանքում»։

Հովսեփ Խուրշուդյանն իր օրինակով խոսեց․ «Երբ ես զորամասում որպես սպա էի ծառայում, մենք հասել էինք նրան, որ որևէ մեկ զոհ չէին տալիս, և դա արվել էր բարձր կրթական ցենզ ունեցող սպաների շնորհիվ, նաև՝ զինվորների հետ եղբայրական մթնոլորտ էր։ Այսինքն՝ եթե սպայի հետ ճիշտ աշխատանք տարվի, եթե սպան պատրաստված լինի զինվորի հետ աշխատելու, էդ դեպքում հոգևորականի կարիքը չի լինի, և մենք ստիպված չենք լինի Սահմանադրություն խախտել»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան