Սեյրան Օհանյանը վստահեցնում է, որ Հայաստանի նոր իշխանություններից նեղացած չէ: Պաշտպանության նախկին նախարարն այս մասին ասաց հունվարի 28-ին Բանակի օրվան նվիրված միջոցառումից առաջ լրագրողների հետ զրույցում: Նա նշեց նաև, որ ողջունում է Հայաստանի ներկայիս դրությունը: «Ես դեռ 2016-ին եմ ասել, որ մեր երկրին պետք են փոփոխություններ, որոնք կտրուկ առաջընթացի պայմաններ կապահովեն»,- ընդգծեց պաշտպանության նախկին նախարարը։ …

