ՀՀ սփյուռքի նախարարության հաշվեկշռում գտնվող «Հայրենիք-Սփյուռք» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը հայտնվել է կոռուպցիոն աղմուկի կենտրոնում. գրում է armtimes.com-ը: «Հայկական ժամանակ»-ը, գրավոր հարցման միջոցով, սփյուռքի նախարարությունից ձեռք է բերել այն լրատվամիջոցների ցանկը եւ նրանց տրամադրված գումարի չափը, որոնք վճարովի ծառայություններ են մատուցել գերատեսչությանը: Լրատվամիջոցների ընդհանուր թիվը 10-ն է: Այսպիսով՝ 2016 եւ 2017 թվականին սփյուռքի նախարարության բյուջեից յուրաքանչյուր …