Տնտեսական հեղափոխության համար անհրաժետ են երաշխիքներ։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն՝ անդրադառնալով Կառավարությա ծրագրին։ Նա հավելեց, եթե ծրագրի մասով իրենց ներկայացված առաջարկությունները չընդունվեն, ապա իրենց այլ բան չի մնում, քան դեմ քվեարկելը։ Ըստ նրա՝ խնդիրը միայն ծրագրում թվերի բացակայությունը չէ։ …

