Քուչակից մինչև Ապարան ճանապարհահատվածում գետնաբուք է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Ջերմուկի, Կոտայքի, Արթիկի, Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Սարավանի և Տիգրանաշենի ոլորաններում ձյուն է տեղում:
Քուչակից մինչև Ապարան ճանապարհահատվածում գետնաբուք է:
Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:
Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: