«Կային ապացույցներ, որ քառօրյայի ժամանակ Ադրբեջանն առաջինն է անցել հրադադարի գիծը»․ ինչո՞ւ այդ ապացույցները չներկայացվեցին միջազգային ատյաններին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.12.2024 | 21:00
Այսօր երիտասարդներն ավելի ինքնուրույն են, բայց պակաս տեղեկացված. ապաքաղաքական զրույց Անուշ Ասլիբեկյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 20:28
Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի աշխարհի չեմպիոն. Armsport.am
15.12.2024 | 19:20
Տանիքում շինարարական աշխատանքներ իրականացնելիս հանկարծամահ է եղել
15.12.2024 | 19:14
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ֆրանսիա
15.12.2024 | 17:40
Հրշեջները մարել են Արշակունյաց պողոտայի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհը
15.12.2024 | 15:19
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք
15.12.2024 | 14:24
Սոթքում 2022-ի ռազմական ագրեսիայից հետո բնակիչներին են հանձնվել նորակառույցների բանալիները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 13:04
ԱԺ այգու դռները մի քանի ժամով կբացվեն
15.12.2024 | 12:21
Հրդեհ` Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ
15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
Բոլորը

Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը ապրիլյան քառօրյան Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորված պատերազմ չի համարում, Սերժ Սարգսյանը նման դավադրությունների մեջ չէր մտնի։

«Գոնե մինչև վերջին օրը Սերժ Սարգսյանը փորձ արեց վերականգնել շփման գիծըև նաև առանց պատճառը հայտարարելու իր լուծումը տվեց տարբեր կադրերի հեռացնելով, սա արդեն բան է ասում։ Դրանք համարժեք էին, ճիշտ էին, հիմնավոր էին, սպառիչ էին, սա այլ խոսակցության դաշտ է, բայց ներեցեք, ես չեմ կարող այդպիսի մեղադրանք ներկայացնել»,- ասում է քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը։

Դա չի նշանակում, որ քաղաքագետը հարցեր չունի նախկին իշխանություններին, թե ինչու հնարավոր դարձավ այդ պատերազմը, երբ հայկական կողմին տեսանելի էր, որ Ադրբեջանը պատրաստվում է լայնամասշտաբ գործողությունների։

«Եթե նույնիսկ մենք հավատ ենք ընծայում այն պաշտոնական բացատրություններին, որ մենք տեսնում էինք, որ մոբիլիզացիա կա, իսկ դա տեսանելի էր, որ մենք տեսնում էինք, որ նրանք մի տեղից մի տեղ են նետում ուժերը, բա էդ դեպքում հարց է ծագում՝ ո՞րն է պատճառը, որ հավատ չէր ընծայվում կամ որոշումներ չէին կայացվում այդ հետախուզական զեկույցների հիման վրա»,- հարցնում է քաղաքագետը։

Քաղաքագետ Արա Պապյանը ենթադրում է, թե որտեղից են ծագել այն տեղեկությունները, թե պատերազմը եղել է փոխհամաձայնեցված Հայաստանի և Ադրբեջանի միջև։

«Կարծում եմ, հիմք է հանդիսանում այն տեղեկությունը և տեղեկությունները, որ, այո, իսկապես հայկական կողմը տեղյակ է եղել, և դրանից առաջ եղել է զինամթերքի կրճատում մեր դիրքերում, բացի այդ, երկար ժամանակ հրամաններ չեն տվել գործողությունների անցնելու»,- նկատում է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի տնօրեն Արա Պապյանը:

Նա համոզված է, որ նոր իշխանությունները պետք է հետաքննեն, թե ինչու այդ պատերազմի արդյունքում ունեցանք զոհեր և տարածքների կորուստ, և արդյոք հետախուզությո՞ւնն է սխալվել, թե՞ հետախուզության տվյալները գնահատողներն են ձախողվել։

«Ես ինքս չեմ բացառում նման դեպքերի կրկնությունը ապագայում, որովհետև Ադրբեջանը լավ է հասկանում երկարատև պատերազմի դեպքում ինքը չի կարող հասնել լուրջ հաջողությունների, կորուստները չափից ավելի մեծ կլինեն, բայց փորձ կանի նման քայլերով իբր հաղթանակ ներկայացնի իր ժողովրդին, որն ինքը փորձեց անել»,- ամփոփում է պարոն Պապյանը։

Իսկ ահա Անդրեաս Ղուկասյանը միանշանակ պնդում է՝ ապրիլյան պատերազմը պայմանավորված պատերազմ էր, սա բազմաթիվ վերլուծական կենտրոններ են կանխատեսել։ Այդպիսի պատերազմի նպատակը պետք է լիներ կողմերին դրդել գնալ խաղաղ կարգավորման։

«Այն կանխատեսումները, որոնք արվում էին տարբեր անալիտիկ պարբերականների կողմից, որ հնարավոր է պայմանավորված պատերազմ, իրականում իրականություն են դարձել, որովհետև, ըստ էության, նման պատերազմի հետևանքով որևէ կողմ չպետք է ունենա միջազգային պատասխանատվություն։ Դրանում է պայմանավորվածության էությունը, երբ որ բռնության միջոցով ինչոր քաղաքական խնդիրների հասնում են կողմերը, բայց պատասխանատվության, այդ բռնության համար, չեն ենթարկվում»,- բացահայտում է «Հայ կառուցողական» կուսակցության նախագահ Անդրեաս Ղուկասյանը։

Ըստ նրա, կային ապացույցներ, որ Ադրբեջանն առաջինն է անցել հրադադարի գիծը, ինչը արգելված է միջազգային օրենքներով, սակայն Հայաստանը այդպես էլ որևէ ատյանի չներկայացրեց այդ ապացույցները։ Ավելի ուշ պարոն Ղուկասյանի ձեռքն ընկել էր մի տեսանյութ, որտեղ հայ զինվորները տեսնում են, թե ինչպես է առաջանում հակառակորդը և այդ մասին տեղյակ են պահում հրամանատարներին։ Անդրեաս Ղուկասյանն առաջինն էր, որը հրապարակեց այս տեսանյութը և դրանից հետո այն ուղարկեց միջազգային տարբեր ատյաններին, սակայն այդպես էլ այն քննության թեմա չդարձավ։

«Այդ տեսանյութը հետագայում լայն տարածում ստացավ և՛ Արցախում, և՛ Հայաստանում, իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչները ողջ ապրիլ ամիսն աշխատում էին էդ տեսանյութի հետ, երբ կար տրամադրություն պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին իր գործողությունների համար, բայց հետագայում էդ ամեն ինչը զրոյացավ, և Վիեննայում, փաստորեն, ներկայացվեց դիրքորոշում, որ Հայաստանը չունի ապացույցներ ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ, ինչը հանդիսացավ պլատֆորմ Վիեննայում կայացրած որոշմանը, որ պետք է պահպանվի հրադադարը, այսինքն՝ կորցրած դիրքերը մնում են Ադրբեջանին: Հաջորդ էդ տեսակ դեպքերը կանխելու համար տեղադրվում են մեխանիզմներ և երրորդը, պետք է արագացվի Մադրիդյան սկզբունքների շրջանակային համաձայնագրի հաստատման գործընթացը»,- պարզաբանում է քաղաքական գործիչը։

Այսօր, ըստ պարոն Ղուկասյանի, նոր իշխանությունները որևէ փորձ չեն անում հետաքննել ապրիլյան քառօրյայի պատճառները, քաղաքական գործիչն իր ենթադրությունն ունի, թե ինչու չեն փորձում․ «Այն, որ չի ուզում, վկայում է, որ ինչոր շղթաներ կան, որոնք նոր կառավարությանը կապում են հին ռեժիմի հետ, և էդ շղթաները արձակված չեն։ Հավանաբար դա առնչվում  է  հենց այդ պայմանավորված պատերազմ երևույթի հետ, երբ որ բոլորը փոխկապակցված պատասխանատվություն են կրում և ունեն միմյանց միջև»։

Այնուամենայնիվ, ըստ Անդրեաս Ղուկասյանի, ապրիլյան պատերազմն անհետևանք չանցավ Սերժ Սարգսյանի համար, նաև այդ պատերազմի պատճառով նա կորցրեց իշխանությունը։ Ի դեպ, այսօր Եռաբլուրում Սերժ Սարգսյանը հրաժարվել է մեկնաբանել քառօրյա պատերազմը  պայմանավորված պատերազմ անվանողների տեղեկությունները։ Նա ասել է․ «Ես հիվանդ մարդկանց հետ գործ չունեմ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մհեր Արշակյան