Ավազակային հարձակում Երևանի սննդի կետերից մեկում. 28-ամյա քաղաքացի է բերման ենթարկվել. Shamshyan.com

Լուրեր

09.11.2026 | 16:57
Պատասխանել ենք ՌԴ-ի գազի գնի վերաբերյալ ուղարկված նամակին. Դավիթ Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 16:49
Ադրբեջանի դեսպանին պաշտոնական բողոք է փոխանցվել․ Թեհրանը՝ Բաքվի կողմից Իրանի քաղաքացիներին «պերսոնա նոն գրատա» հայտարարելու մասին
09.11.2026 | 16:40
Ավելի վաղ ու ավելի ցածր գնով կարելի էր կանգնեցնել 44-օրյա պատերազմը․ Արտակ Բեգլարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 16:39
Փաշինյանն Իրանի փոխնախագահի հետ քննարկել է տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման հարցը
09.11.2026 | 16:32
Հայ բասկետբոլիստն արդյունավետ խաղ է անցկացրել Հունաստանում
09.11.2026 | 16:24
Նախաստորագրած պայմանագիրը «10 պատվիրանները» չեն, որ բանակցելի չլինեն․ Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 16:16
Ռուսաստանը հարվածել է Օդեսայում դպրոցների և մանկապարտեզների համար նախատեսված սննդամթերքի պահեստին․ կան զոհեր
09.11.2026 | 16:07
«Քննություն կլինի և ճշմարտությունը կիմանանք՝ դավաճանություն եղե՞լ է պատերազմի ժամանակ, թե՞ չէ»․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 15:55
Հանրաքվեի ցանկացած ելք վատ է ՀՀ-ի համար․ մեր խնդիրն է՝ թույլ չտալ, որ հարցը դրվի հանրաքվեի․ Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 15:42
Վարազդատ Լալայան. «Պայքարը ցույց տվեց, որ այս մարզավիճակում էլ կարող էի հաղթել մրցակիցներիս». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 15:42
Ընդդիմադիր շարժման իրավաբանների ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 15:34
Թուրքիայում մեկնարկել է COP31 կլիմայական համաժողովը․ կմասնակցի նաև Փաշինյանը
09.11.2026 | 15:25
Հունվարի 1-ից  թոշակները 1000 դրամով չեն բարձրանա․ պատճառը թաղման նպաստի վճարումը դադարեցնելու մասին նախագծի չեղարկումն է
09.11.2026 | 15:15
«Մոսկվայի շանտաժի վերջը եկել է»․ Մոլդովան գործարկել է Եվրոպային կապող նոր էլեկտրահաղորդման գիծը
09.11.2026 | 15:03
Մեսին առաջինն է, որ երկրորդ տարին անընդմեջ արժանացել է MLS-ի «Ոսկե խաղակոշիկին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ ապրիլի 2-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով, ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են բերման ենթարկել Աբովյան քաղաքի Չափիչի փողոցի բնակիչ, 28-ամյա Կորյուն Մխիթարյանին:

Վերջինս կասկածվում է, որ երեկ՝ ապրիլի 1-ին, գիշերը ժամը 05:00-ի սահմաններում Երևան քաղաքի կենտրոն վարչական շրջանի Կորյունի փողոցի 11 հասցեում գործող արագ սննդի կետում դանակի սպառնալիքի տակ կատարել է ավազակային հարձակում:

Կատարված ավազակային հարձակման մասին սննդի կետի աշխատակիցները, չգիտես ինչու, չէին տեղեկացրել իրավապահներին, իսկ տեղեկությունները Երևան քաղաքի ոստիկանության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տվյալներով են ստացված եղել ու դանակով զինված ու դիմակավորված ստահակին հայտնաբերելու և վնասազերծելու օպերացիան ղեկավարել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանը:

Ոստիկանությունում պետք է պարզվի նաև, թե ինչի համար սննդի կետի աշխատակիցները չեն դիմել իրավապահներին ու նրանք իրենց այդ քայլով կծնեին նոր հանցագործություն կամ հանցագործություններ, քանի որ հանցագործը, մնալով անպատիժ, չէր բացառվում, որ կաներ մեկ այլ հանցագործություն, մինդեռ ոստիկանության Երևան քաղաքի վարչության աշխատակիցները, ցուցաբերելով բարձր պրոֆեսիոնալիզմ, բացահայտեցին ոչ միայն ծանր հանցագործությունը, այլև վնասազերծեցին կասկածյալին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: