Տնտեսագետ, ՀՀ վարչապետի խորհրդական Արտակ Մանուկյանը ֆեյսբուքի իր էջում արված գրառմամբ տեղեկացրել է, որ Էլեկտրաէներգիայի սակագների վերանայման հետևանքով առաջացել է դրական արդյունք: «Էլեկտրաէներգիայի սակագների վերանայման հետևանքով առաջացել է դրական արդյունք, որի համատեքստում 2019թ փետրվարի 1-ից կամ պետք է էլեկտրաէներգիայի սակագինը նվազեր ա) բոլոր սպառողների համար (0.37 դրամով) կամ բ) միայն սոցիալապես անապահով ընտանիքների համար (10 դրամով)։ …

