Պետք է հնարավորինս արագ խորհրդարանական փակ քննարկում կազմակերպել ՀՀ և Արցախի քաղաքական և ռազմական ղեկավարության հետ. Նաիրա Զոհրաբյան

Լուրեր

09.11.2026 | 14:36
Մեզ վստահեցրել են, որ այդ նախագիծը ոչ մի կերպ չի փոխի տարածաշրջանի սահմանները․ Իրանի ԱԳՆ-ն TRIPP-ի մասին
09.11.2026 | 14:29
Թաղման նպաստները չեն չեղարկվի․ իշխանությունները հանրային դժգոհությունից հետո հրաժարվել են նախաձեռնությունից
09.11.2026 | 14:27
Մեկնեմ և ինձ ցույց տան ամենալավ իրավիճակը, ի՞նչ անեմ դրանից հետո. ՄԻՊ-ը` գերիներին այցելելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:15
Հայաստանի առևտրային պակասուրդը ռեկորդայի՞ն է․ ինչ են ցույց տալիս պաշտոնական տվյալները
09.11.2026 | 14:13
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 14:04
Գոլի հեղինակ դարձած Վահան Բիչախչյանը նշել է՝ ինչու չի միացել Հայաստանի հավաքականին
09.11.2026 | 13:56
Շոյգուն խոսել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումից և կոչ արել վերսկսել «3+3» ձևաչափը
09.11.2026 | 13:43
Ինչ փոփոխություններ են կատարվել արցախցիների աջակցության ծրագրերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:31
Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում
09.11.2026 | 13:26
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը 4-րդ տեղն են գրավել Չինաստանի Գրան Պրիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:18
ԼՂ-ից տեղահանվածներին 30 հազար դրամների տրամադրման ծրագրի ժամկետը երկարացվել է․ պաշտոնյա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:11
ՄԻՊ-ը` երաժշտական դպրոցի տնօրենի մասնակցությամբ միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:06
Կառլոս Ալկարասը նվաճել է հերթական տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:54
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի վերսկսումը «խիստ անհավանական» է
09.11.2026 | 12:45
ԱԺ ծեծկռտուքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Բոլորը

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Փաշինյան-Ալիև հանդիպանն ու դրան հաջորդած Ալիևի հայտարարությանը: Պատգամավորն իր խմբակցության անունից առաջարկում է կազմակերպել խորհրդարանական փակ քննարկում, որին պարտադիր պետք է ներկա լինեն ինչպես ՀՀ, այնպես էլ Արցախի քաղաքական և ռազմական ղեկավարությունը:

«Վիեննայում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո ժամեր անց Ալիևը հայտարարեց. «Պատերազմը դեռ չի ավարտվել, ավարտվել է պատերազմի առաջին փուլը, իսկ բանակցությունների նպատակը ադրբեջանական տարածքների ազատագրումն է»:
Ալիևը նաև հայտարարեց, որ բանակցային ֆորմատի փոփոխություն չի լինելու:

Սա, հիշեցնեմ, Վիեննայի հանդիպումից անմիջապես հետո:


Եվս մեկ դիտարկում. թավշյա հեղափոխությունից հետո առաջին անգամ վերջին շրջանում ադրբեջանական զինուժը նորից կիրառեց վաթսուն միլիմետրանոց ականանետ, որից ինը բեկորային ական արձակվեց Արցախի դիրքերի ուղղությամբ: Բացի դա, ադրբեջանական զինուժն օգտագործեց հաստոցավոր ավտոմատներ, նռնականետեր, ինչպես նաև գործի դրվեցին դիպուկահարները: 


Ալիևյան մտավարժանքներից հետո նախօրեին վարչապետ Փաշինյանը հայտարարում է. «Համաձայնեք, շատ տարօրինակ իրավիճակ է, երբ երկու երկրների ղեկավարներ մի քանի ժամ սենյակում հանդիպում են ունենում, որից հետո արվում են մեկնաբանություններ, որոնք տրամագծորեն տարբերվում են, և սա ընդհանրապես գործընթացի լրջությունը դնում է կասկածի տակ»:


Իրապես ստեղծվել է բավականին անհասկանալի իրավիճակ, և խնդիրը Հայաստանի խորհրդարանում քննարկելու հրատապ անհրաժեշտություն կա: Խորհրդարանական քաղաքական ուժերի կողմից վարչապետին և Պնախարարին առանձին ԱԺ խորհրդարանական խմբակցություններ հրավիրելու փոխարեն «Բարգավաճ Հայաստան»-ն առաջարկում է հնարավորինս արագ կազմակերպել խորհրդարանական փակ քննարկում, որին պարտադիր պետք է ներկա լինեն ինչպես ՀՀ, այնպես էլ Արցախի քաղաքական և ռազմական ղեկավարությունը, ինչպես նաև Արցախի խորհրդարանի մեր պատգամավոր գործընկերները»,- գրել է նա: